Հայկական Ժողովրդային Շարժում Կենտրոնական խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Վարչապետ նշանակվելու կապակցությամբ


Հայկական Ժողովրդային Շարժում Կենտրոնական խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Վարչապետ նշանակվելու կապակցությամբ

  • 04-08-2021 10:45:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության Վարչապետ,
Մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյան
 
Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում Ձեր ՀՀ Վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
 
Դուք ՀՀ Վարչապետի պաշտոնը ստանձնում եք ողջ հայության՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում, երբ մենք բոլորս կանգնած ենք լրջագույն մարտահրվերների և պատմական փորձությունների դիմաց:
 
Այս բախտորոշ ժամանակաշրջանում ցանկանում ենք մեկ անգամ ևս վերահաստատել մեր պատրաստակամությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության, անվտանգության, ժողովրդավարցման գործընթացի, Արցախի ինքնորոշման և Հայաստան- Սփյուռք  կապերի և հարաբերությունների առավել արդյունավորման աշխատանքներում դերակատար լինելու կապակցությամբ: 
 
Կրկին անգամ շնորհավորելով ՀՀ Վարչապետի պաշտոնը ստնաձնելու կապացությամբ, Ձեզ անձնապես և ՀՀ կառավավարությանը մաղութում ենք կանաչ ճանապարհ:
 
Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական խորհուրդ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն