Հայկական Ժողովրդային Շարժում Կենտրոնական խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Վարչապետ նշանակվելու կապակցությամբ
04-08-2021 10:45:12 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության Վարչապետ,
Մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյան
Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում Ձեր ՀՀ Վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Դուք ՀՀ Վարչապետի պաշտոնը ստանձնում եք ողջ հայության՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում, երբ մենք բոլորս կանգնած ենք լրջագույն մարտահրվերների և պատմական փորձությունների դիմաց:
Այս բախտորոշ ժամանակաշրջանում ցանկանում ենք մեկ անգամ ևս վերահաստատել մեր պատրաստակամությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության, անվտանգության, ժողովրդավարցման գործընթացի, Արցախի ինքնորոշման և Հայաստան- Սփյուռք կապերի և հարաբերությունների առավել արդյունավորման աշխատանքներում դերակատար լինելու կապակցությամբ:
Կրկին անգամ շնորհավորելով ՀՀ Վարչապետի պաշտոնը ստնաձնելու կապացությամբ, Ձեզ անձնապես և ՀՀ կառավավարությանը մաղութում ենք կանաչ ճանապարհ: