«Զարդագիր» կրթական ծրագիրը երեխաներին ներկայացնում է հայկական մշակույթն ու գիտությունը

«Զարդագիր» կրթական ծրագիրը երեխաներին ներկայացնում է հայկական մշակույթն ու գիտությունը

  • 04-08-2021 11:16:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն իրականացնում  է «Զարդագիր» կրթական ծրագիրը:
 
«Զարդագիր» հաղորդաշարը նկարահանվել է 2020 թվականին: Այն բաղկացած է 8 հաղորդումից։ Յուրաքանչյուր հաղորդում ներկայացնում է հայկական մշակույթի և գիտության մի ճյուղ։ Հաղորդաշարի նպատակն է առավել մատչելի և հետաքրքիր ներկայացնել մատուցվող նյութը, երեխաների շրջանում հետաքրքրություն հարուցել հայկական մշակույթի հանդեպ։ 
 
2021 թվականի հուլիսի 21-25-ը «Զարդագիր» (մաս 2) ծրագրի շրջանակում կազմակերպվել է  հաղորդաշարի՝ «Հայկական մանրանկարչություն» հաղորդմանն ուղղված վարպետաց դաս Սյունիքի մարզում և Արցախում՝ ներգրավելով սահմանամերձ համայնքների շուրջ 300 երեխա։ 
 
Վարպետաց դասը բաղկացած է 3 մասից. հաղորդման դիտում, քննարկում մասնագետի հետ, գործնական հատված, որի ընթացքում երեխաները նկարում և գունազարդում են կիսով չափ եզրագծված զարդագիր «Զ» տառը՝ օգտագործելով այն գույները, որոնք առավել հաճախ են հանդիպում հայկական մանրանկարներում։
 
Նշենք, որ «Զարդագիր» ծրագրի շրջանակում նախատեսվում է ընդգրկել նաև ՀՀ մյուս  մարզերը և  սահմանամերձ համայնքները։  
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն