Հակոբ Արշակյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ

Հակոբ Արշակյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ

  • 04-08-2021 12:30:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Ձայների 71 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։
 
107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 71-ը։
 
«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար», - ասաց Արշակյանը։
 
Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ ՔՊ-ական երկրորդ թեկնածուի քվեարկությունը երեկ էր՝ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ։
 
Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից։ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։ Այժմ քննարկվում է նրա ընտրության հարցը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը