ԱՄՆ-ը հավանություն է տվել Վրաստանին $30 մլն-ի Javelin հակատանկային համակարգերի մատակարարմանը

ԱՄՆ-ը հավանություն է տվել Վրաստանին $30 մլն-ի Javelin հակատանկային համակարգերի մատակարարմանը

  • 04-08-2021 12:49:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Shantnews.am․ ԱՄՆ-ի վարչակազմը որոշում է կայացրել Վրաստանին վաճառել Javelin հակատանկային հրթիռային համակարգերի խմբաքանակ՝ 30 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից:
 
Հաղորդվում է, որ Վրաստանը Javelin հակատանկային համակարգերի համար 82 հրթիռ է խնդրել և 46 հրամանատարական կայան: Ըստ ամերիկյան իշխանությունների՝ այս համակարգերի առաջարկվող վաճառքը «չի հանգեցնի տարածաշրջանում ռազմական հավասարակշռության փոփոխության»: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի տեսանկյունից, այն կօգնի «աջակցել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը և ազգային անվտանգությանը՝ Վրաստանի անվտանգության ամրապնդման միջոցով, որը ռազմավարական գործընկեր է և առանցքային դերակատար և նպաստում է տարածաշրջանում անվտանգությանը և կայունությանը»: Սա կօգնի Վրաստանին ամրապնդել իր ունակությունները՝ «պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
 
Ստացվել է ընթացիկ համաձայնագրերի իրականացման թույլտվությունը, որն, ըստ ամերիկյան օրենսդրության, տալիս է պետքարտուղարությունը: Ամերիկյան վարչակազմը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին իր որոշման մասին: ԱՄՆ օրենսդիր մարմինն այժմ ունի 30 օր՝ այս ռազմական պայմանագրի ուսումնասիրման և դրա հնարավոր արգելափակման համար:
 
Գործակալությունը հիշեցնում է, որ 2017 թ.-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն էր տվել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համակարգերի 410 հրթիռների և 72 հրամանատարական բլոկների վաճառքին՝ 75 միլիոն դոլարի չափով: Մատակարարումները սկսվել էին 2018 թ.-ի հունվարին և ավարտվել 2019 թ.-ին:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը