Ազգային ժողովում քննարկվում է առանձնատների հարցը


Ազգային ժողովում քննարկվում է առանձնատների հարցը

  • 04-08-2021 13:40:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am․ԱԺ նիստում խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին։
 
«Կառավարական առանձնատներից եք խոսում, մենք դեպք ունեցանք, երբ երկրի նախկին ղեկավարը փորձեց կառավարական առանձնատունն իր հարակից տարածքներով սեփականաշնորհել։ Փառք Աստծո, հեղափոխությունը դա թույլ չտվեց։ Բայց ես կարծում եմ՝ մենք մինչև կառավարական առանձնատանն անցնելն ունենք նախկին ղեկավարներ, որոնք ունեն բավական լավ առանձնատներ, որոնք կարելի է հիմա վերցնել ու ծառայեցնել այդ նույն նպատակներով։ Եվ եթե դուք նման օրենսդրական նախաձեռնություն ներկայացնեք, ես կաջակցեմ այդ օրենսդրական նախաձեռնությանը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
 
Նշենք, որ ԱԺ այսօրվա նիստում ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում էին կառավարական առանձնատունը վերածել վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոնի։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխանա Սաղաթելյանը հայտարարել էր, որ եթե իրենք իշխանության գան, այդ գաղափարը կյանքի կկոչեն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play