Ինչո՞ւ ԱԺ փոխնախագահի պաշտոնում կալանավորված գործընկերներին չեք առաջադրում. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Ինչո՞ւ ԱԺ փոխնախագահի պաշտոնում կալանավորված գործընկերներին չեք առաջադրում. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

  • 04-08-2021 14:11:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես․ ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն ու իշխանությունն իրար մեղադրեցին կառուցողական չլինելու մեջ. ընդդիմությունը մեղադրեց՝ ինչու հնարավորություն չտվեցին ԱԺ նախագահի իրենց թեկնածուներին ներկայանալ ԱԺ և ելույթ ունենալ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ընդդիմադիր խմբակցությունից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ԱԺ փոխնախագահի պաշտոնում չեն առաջադրում իրենց կալանավորված երկու գործընկերներին, որոնց առաջադրել էին ԱԺ նախագահի պաշտոնի համար:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը նախ շեշտեց, որ ընդունում է Բաբկեն Թունյանի կառուցողականության առաջարկը, բայց առաջարկեց հասկանալ կառուցողականության ձևի և գործի տարբերությունը: «Մենք ունեցանք ԱԺ նախագահի 3 թեկնածու: Ալեն Սիմոնյանն ուներ բոլոր հնարավորությունները՝ ելույթ ունենալ, հարցերին պատասխանել: Մեր երկու գործընկերներն այդ հնարավորությունից զրկված էին: Ինչո՞ւ մի կառուցողական առաջարկություն չարեցիք, որ մեր երկու գործընկերներն օգտվեին նույն հնարավորությունից: Օրինակ՝ դատախազությանը կանչեինք՝ հարցնեինք՝ հնարավո՞ր չէ, որ այդ մարդիկ գային, խոսեին ու գնային»,-ասաց նա:
 
Անդրադառնալով պողպատե մանդատին՝ նա հարցրեց՝ մինչև 2021 թվականի հունիսի 20-ը ՀՀ-ում օրենքի դիկտատուրա չէ՞ր գործում, օրենքը կամայակա՞ն էր կիրառվում: «Ինչ է նշանակում այն ժամանակ ունեիք թավշյա մանդատ»,-ասաց Խաչատրյանը:
 
Նա շեշտեց՝ իշխանությունն ուներ օրենքով նախատեսված բոլոր իրավունքները՝ կանխելու ցանկացած հանցագործություն և բացահայտելու նախկինում կատարված ցանկացած հանցագործություն: «Հիմա, որ ասում էիք գեներալներ են եղել, որ գողացել են, թալանել են, բանակն անպաշտպան է եղել, բա մեկին բռնեիք, ասեիք՝ ժողովուրդը ձեզ մանդատ է տվել՝ թեև թաշվյա: Ո՞վ էր ձեզ խանգարում»,-հարցրեց պատգամավորը:
 
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով կառուցողականության մասին մտքին՝ հարցրեց՝ ԱԺ նախագահի ընտրության ժամանակ ընդդիմության առաջարկը կառուցողակա՞ն էր: «Դրա կառուցողականը ո՞րն էր: Ենթադրենք դատախազը գալիս էր այստեղ և ասում էր՝ այո կամ ոչ, դրանից ձեր նշած իրավիճակը լուծվո՞ւմ էր: Դուք ուղղակի ձեզ համար արդարացում էիք ստեղծում այստեղ գործունեություն ծավալելու համար՝ ձեր ընկերների առջև, որպեսզի ցույց տայիք, որ դուք, այնուամենայնիվ, պրոցեսը շարունակում եք: Այսինքն՝ լուծումն այն էր, որ դատախազը գար, այստեղ ասեր՝ ոչ, չե՞ն կարող գալ: Դա ընդհանրապես կառուցողական չէր: Հիմա ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ ԱԺ փոխնախագահի պաշտոնում չեք առաջարկում ձեր գործընկերներին: Կարող է մենք ընտրում էինք, և ելույթի առիթ չէր լինում»,-ասաց Սիմոնյանը:
 
Անդրադառնալով թավշյա մանդատի մասին դիտարկումներին՝ Սիմոնյանը պարզաբանեց՝ թավշյա մանդատը նրա մասին է եղել, որ շատ մարդկանց հնարավորություն է տրվել գիտակցել մինչև հեղափոխությունը եղած իրավիճակը: Նա հիշեցրեց, որ Խաչատրյանը ևս նախարար է եղել իրենց իշխանության ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորի այն դիտարկմանը, որ Սերգեյ Բագրատյանը սկզբում ԲՀԿ-ի քվոտայով մարզպետ է եղել, հետո պատգամավոր, իսկ հիմա ՔՊ-ի կազմում է:
 
Խաչատրյանը շեշտեց՝ ինքը եղել է ՀՅԴ-ից: Սիմոնյանն էլ արձագանքեց. «Դուք էլ մեր իշխանության ներկայացուցիչ եք եղել: Կառավարության ղեկավարը եղել է Նիկոլ Փաշինյանը, և դուք կառավարության նիստերում ձայնի իրավունք ունենալով քվեարկել եք բազմաթիվ հարցեր»,-ասաց նա:
 
Իսկ ինչ վերաբերում է պատժել-դատելուն՝ ԱԺ նախագահը շեշտեց, որ քաղաքական իշխանությունը դրանով չի զբաղվում: «Իսկ ինչ վերաբերում է արդարադատությանը, մի շտապեք: Արդարադատությունը հասնելու է իր առաքելությանը, որն ունի»,- վստահեցրեց նա:
 
ԱԺ նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր կալանավորված Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն ևս «Հայաստան»-ի կալանավորված անդամ Արթուր Սարգսյանն էր:
 
Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
 
Արթուր Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 18-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): 
 
 
 
 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Քննարկում

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝ հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝ Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/ Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր  #լուր#lur#lurer#азербайджан_армения #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան #ՆիկոլՓաշինյան #Армения #НиколПашинян #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабахBottom of Form

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00-ը:  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով:

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը:

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected]

 Կայք՝ www.nt.am

 

 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը