Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ գործերի քննության արդյունքների մասին

Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ գործերի քննության արդյունքների մասին

  • 04-08-2021 14:31:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։
 
Համաձայն ուսումնասիրությունների՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 326 քրեական գործ, նախապատրաստվել՝ 128 նյութ:
 
Նշված 326 քրեական գործերից՝
 
8-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը),
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը),  
5-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը),
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածով (ինքնասպանության հակելը), 
5-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 
3-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 
19-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), 
161-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը), 
17-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը),
2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածով (անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 
2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով (մարդուն առևանգելը), 
2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով (ազատությունից ապօրինի զրկելը), 
21-ը՝ 137-րդ հոդվածով (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը), 
3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (բռնաբարությունը) 
1-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները),
5-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ), 
1-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողությունները), 
14-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով (ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը), 
3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը),
13-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը), 
5-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 
26-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածով (անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը), իսկ 8-ը` ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:
 
Վերը նշված քրեական գործերով 145 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից՝ 52-ը եղել է 18-35 տարեկան, 93-ը՝ 35 տարեկանից բարձր: 
 
Ընտանիքում կատարված հանցագործություններից՝
5-ը եղել են մոր կողմից, 
11-ը՝ հոր կողմից, 2-ը` խորթ հոր կողմից, 9-ը՝ եղբոր (քրոջ) կողմից,
16-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված),
6-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 90-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից,
4-ը՝ ամուսնու ծնողների կողմից, 
3-ը՝ հարսի (փեսայի) կողմից կատարված: 
 
Վարույթում քննված գործերով 291 անձ ճանաչվել է տուժող, որից 39-ը՝ մինչև 12 տարեկան, 1-ը՝ 12-14 տարեկան, 5-ը՝ 14-16 տարեկան, 4-ը՝ 16-18 տարեկան, 90-ը՝ 18-35 տարեկան, 152-ը՝ 35 տարեկանից բարձր:
2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 180 քրեական գործ, 124 քրեական գործի վարույթ կարճվել է, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 55 քրեական գործ: 
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Նոյյան Տապան. հյուրն է Հարութ Արթին Առաքելյանը
23-09-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Հարութ Արթին Առաքելյանը

Նոյյան Տապան. հյուրն է իրանագետ Գոհար Իսկանդարյանը
23-09-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է իրանագետ Գոհար Իսկանդարյանը