Ծառայության վայրն ինքնակամ լքելու համար կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը


Ծառայության վայրն ինքնակամ լքելու համար կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը

  • 04-08-2021 16:07:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օգոստոսի 3-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
 
Տնօրինության համար հիմք է ծառայել Արցախի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի զեկուցագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Գեղարդ աբեղա Հովհաննիսյանի` ծառայության վայրն ինքնակամ լքելու և կարգազանց ընթացքի վերաբերյալ:
 
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Գագիկ Հովհաննիսյան ավազանի անունով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն