Պատվաստումային շարժական կայաններում արդեն հնարավոր է հերթագրվել «Earlyone» բջջային հավելվածի օգնությամբ


Պատվաստումային շարժական կայաններում արդեն հնարավոր է հերթագրվել «Earlyone» բջջային հավելվածի օգնությամբ

  • 04-08-2021 16:42:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պատվաստումային շարժական կայաններում հերթագրման գործընթացը բարելավվում է, հայտնում են ՀՀ առոջղապահության նախարարությունից: 
 
Այսուհետև  պատվաստումային շարժական կայաններում հերթագրվել կարող եք ինչպես տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այնպես էլ  նախապես՝ «Earlyone»  բջջային  հավելվածի օգնությամբ:
 
Հավելվածը ներդրվել է Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի և  «Earlyone»-ի համագործակցության արդյունքում:
 
Հավելվածը ներբեռնելուց հետո պետք է.
✔️ընտրել «Առողջություն» բաժինը,  
✔️այնուհետև` «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան
Առողջապահության ազգային ինստիտուտ»,
✔️Վայր՝ Հյուսիսային պողոտա:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն