Ի՞նչ շահեց Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղի պատերազմից

Ի՞նչ շահեց Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղի պատերազմից

  • 04-08-2021 16:52:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի կայքում հրապարակվել է Միջազգային իրավունքի մասնագետ, Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող դոկտոր Ահմադ Քազեմիի հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև. 
 
«Աղմուկի մեջ կորում է ամենակարևորը՝  մասնագետի խոսքը. ինչպես հասկանալ գլխավորը, ինչպես տարբերակել առաջնայինը երկրորդականից, որտեղ փնտրել պատախանը և ինչպես գտնել ելք: Ճշմարտությունը հասկանալու համար ոչ միայն անհրաժեշտ են փաստեր, այլև այդ փաստերի ճիշտ համադրումն ու ժամանակացույցը:
 
Սույն հոդվածը նպատակ ունի լուսաբանել, թե ինչպիսին է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազդեցությունը էներգիայի փոխանցման ոլորտում Իրանի աշխարհաքաղաքական կարողությունների վրա կամ ի՞նչ շահեց Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղի պատերազմից:
 
Զինադադարի մասին համաձայնագիրը, որի ամենակարևոր կետը Նախիջևանի շրջանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ճանապարհի «միջանցքի» ստեղծումն է, կհանգեցնի մի քանի բացասական աշխարհաքաղաքական հետևանքների՝ ի վնաս Իրանի:
 
Միջազգային իրավունքի մասնագետ, Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող դոկտոր Ահմադ Քազեմին ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էներգետիկ անվտանգության տեսանկյունից և գրել. «Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը սկսեց Ադրբեջանի, Թուրքիայի, Մեծ  Բրիտանիայի և Սիոնիստական ռեժիմի միջև համատեղ նախագծի հիման վրա: Ռուսաստանը, հետապնդելով կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ և այս գործընթացում կատարելով սխալ հաշվարկներ, նպաստավոր հող նախապատրաստեց  44-օրյա պատերազմում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության և Հայաստանի պարտության համար: Պատերազմի հիմնական դրդապատճառները ոչ թե Ադրբեջանի Հանրապետության անկախ կամքն էր, այլ տարածաշրջանի քաղաքական եւ վերտարածաշրջանային դերակատարների աշխարհաքաղաքական շահերը ու նպատակները` փոխել տարածաշրջանի քաղաքական եւ  աշխարհաքաղաքական դասավորությունը:
 
Ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի շուրջ տարբեր և հակասական շահեր ունեցող տարածաշրջանային և վերտարածաշրջանային դերակատարների  համաձայնությունը Կովկասում տեղի է ունեցել Իրանի հաշվին: Պատերազմի հիմնական նպատակն էր թուլացնել Իրանի աշխարհաքաղաքական, մշակութային, կրոնական և պատմական կարողությունները Կովկասում, հատկապես՝ Ադրբեջանի Հանրապետությունում:
 
Հրադադարի մասին համաձայնագիրը, որի ամենակարևոր կետը Նախիջևանի շրջանի և Ադրբեջանի Հանրապետության միջև միջանցքի ստեղծումն է, Իրանի դեմ կունենա մի քանի բացասական աշխարհաքաղաքական հետևանքներ:
 
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը միացնող միջանցքի նախատեսումը, ըստ էության, ամերիկյան Գոբլի ծրագրի իրականացումն է, որն առաջարկվել էր որպես հողային փոխանակում (Լաչինի միջանցքի հողային փոխանակումը Զանգեզուրի միջանցքի հետ) առաջին ղարաբաղյան պատերազմից հետո: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության և Սիոնիստական ​​ռեժիմի նպատակը Իրանի և Հայաստանի միջև 42 կիլոմետրանոց սահմանի գրավումն էր, սակայն Իրանի ռազմական քայլերը Անկարային և Բաքվին ստիպեցին հրաժարվել այդ ծրագրից և բավարարվել տարանցիկ հաղորդակցական կապերի գաղափարով, ինչը հստակեցվել է զինադադարի համաձայնագրով: Չնայած այս միջանցքի բնույթը դեռ լիովին պարզ չէ, բայց թվում է, որ Բաքու-Անկարա ճակատի նվազագույն նպատակը քաղաքացիների տեղաշարժի, ապրանքների տարանցման և վերջապես էներգիայի և էլեկտրահաղորդման գծերի հատման միջանցք ստեղծելն է: Նկատի առնելով ներգրավված դերակատարների հակաիրանական մոտեցումները՝ զանգեզուրյան միջանցքով նոր էներգիայի փոխանցման գծերի ստեղծումը կվերացնի տարածաշրջանում էներգիայի փոխանցման ոլորտում Իրանի աշխարհաքաղաքական հետևյալ հնարավորությունները.
 
Ապագայում իրանական գազի փոխանցումը դեպի Նախիջեւան.  Ադրբեջանի Հանրապետության՝ Իրանի միջոցով Նախիջևան գազի փոխանակման մասին պայմանագիրը կնքվել է Իրանի ազգային գազի արտահանման ընկերության և ԱՀ SOCAR ընկերության միջև  2004 թվականին՝ 20 տարի ժամկետով և իրականացվել է 2005 թվականից:  Պատժամիջոցներից առաջ Ադրբեջանից տարեկան միջինը շուրջ 250-350 միլիոն խորանարդ մետր բնական գազ էր փոխանցվում  Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ այնտեղի գազի պահանջարկը բավարարելու համար: Իրանը իր տարածքում սպառում է Ադրբեջանի Հանրապետության Աստանայից առաքվող գազը, որը միացված չէ ազգային գազատար ցանցին և դրան համարժեք Նախիջևան է փոխանցում իր ազգային ցանցիծ՝ տրանզիտային վճարը հանելուց հետո: Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կախվածությունը Իրանի գազից, էլեկտրականությունից և տարանցիկ ճանապարհներից վերացնելը Բաքվի և Անկարայի ռազմավարական գերագույն նպատակներից են բխում: Մասնավորապես, Բաքուն պնդում է, որ իրանական գազի Նախիջևան տարանցման իրավունքն ավելի թանկ է, քան՝ համաշխարհային գինը: Իրանը որպես տարանցման վճար գանձում է Ադրբեջանի փոխանակման գազի 15% -ը, մինչդեռ Բաքուն պնդում է, որ նման համաձայնագրերում տարանցիկ երկիրը որպես տարանցման վճար օգտագործում է ընդամենը 5% գազ:
 
Բաքուն բազմիցս խնդրել է Իրանին ՝ կրճատել իր գազի տարանցման դրույքը, ինչը Թեհրանը չի հաստատել: Մինչև Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը և հրադադարի պայմանագիրն ու Մեղրիի միջանցքի ստեղծման համաձայնությունը՝ 2020-թ. հուլիսին, թուրքական պետական ​​ գազամուղ «Բոթաշ» ընկերությունը մրցույթ է ներկայացրել Իգդիրից Նախիջեւան 80 կիլոմետրանոց գազատարի կառուցման համար՝ 4 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ ( այն Նախիջեւանի գազի պահանջարկի կրկնապատիկն է), որը նախատեսվում է շահագործել 2022 թվականին: Նշված գազը պետք է մատակարարվեր Ադրբեջանի Հանրապետության կողմից  Բաքու-Թբիլիսի-Էրզրում փոխանցող խողովակաշարից, բայց Մեղրիի  միջանցքի ստեղծմամբ և Ադրբեջանի Հանրապետության կողմից դեպի  Նախիջեւան կառուցվող գազատարի կառուցմամբ ոչ միայն Նախիջեւանի գազն է մատակարարվելու, այլև խողովակաշարը կշարունակվի դեպի Թուրքիա և կամրապնդի Ադրբեջանի Հանրապետության արտահանման կարողությունները և թուրքական էներգետիկ հանգույցի դիրքերը: Հաշվի առնելով, որ Իրանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության և Նախիջեւանի միջեւ գազի փոխանակման համաձայնագրի գործողության ավարտին մնացել է ընդամենը 4 տարի՝ կանխատեսելի է, որ ստեղծված իրավիճակի պայմաններում այս համաձայնագիրը չի երկարացվի և Իրանի ակտիվ աշխարհաքաղաքական կարողություններից մեկը կոչնչանա:
 
Ապագայում Իրան-Թուրքիա գազատարի վերացում. Իրան-Թուրքիա գազատարի պայմանագիրը ստորագրվել է հանգուցյալ Նաջմեդդին Էրբաքանի վարչապետության օրոք: Ըստ իրանական գազի Թուրքիա արտահանման 25-ամյա պայմանագրի, որը ստորագրվել է 1996 թվականին Էրբաքանի Թեհրան կատարած այցի ժամանակ, որոշվեց օրական 30 միլիոն խորանարդ մետր իրանական գազ վաճառել թուրքերին: Այս պայմանագրի ավարտին շատ ժամանակ չի մնացել: ՀՀ  հարավային տարածքով և Նախիջևանով դեպի Թուրքիա տանող Ադրբեջանի Հանրապետության նոր գազատարի կառուցմամբ այս գազատարը նույնպես կկորցնի իր կարևորությունը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում մատակարարված գազի գնի շուրջ երկու երկրների միջև տարաձայնությունների պատճառով Թեհրանը և Անկարան երկու անգամ դիմել են միջազգային արբիտրաժին, երկուսի դեպքում էլ Թուրքիան պարտվել է:
 
Թուրքերը պնդում էին, որ Իրանից ներկրվող  յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի գինը նրանց համար արժե 490 դոլար, իսկ Ադրբեջանի Հանրապետությունից նույնքան գազ ներկրելը նրանց համար կարժենա  335 դոլար, իսկ նույն քանակի գազի համար  նրանք Ռուսաստանին վճարում  են 425 դոլար այն էլ այն դեպքում, երբ  Թուրքիան Ռուսաստանից ավելի շատ գազ է ստանում: Տարանցիկ գազի գնի համար Թուրքիայի պատճառաբանությունները (չնայած միջազգային արբիտրաժային վճռում Իրանի հաղթանակին) և Թեհրանին ուղղորդված մեղադրանքները՝ պարտավորությունների չկատարման և 2020 թ. մարտ ամսի պայթյունից հետո գազատարի վերանորոգման երեք ամսվա ձգձգման համար,  հանգեցնելու են նրան, որ Թուրքիան վերջ կդնի Իրանի խողովակաշարի կյանքին կամ կդարձնի դա ոչ կարևոր՝ ապահովելով գազի մատակարարումը Ռուսաստանից և Ադրբեջանի Հանրապետությունից: Ճիշտ այդ նույն կերպԲաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի կառուցումից հետո Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի դիրքերը թուլացան: Նավթի տեղափոխումն այդ խողովակաշարով այնքան փոքր ծավալի էր, որ Ռուսաստանը երբեմն Բաքվին քիչ ծավալի համար մեղադրում էր:
 
Ադրբեջանի Հանրապետության «Մեծ եղբոր»՝ Թուրքիայի, գազի էժան փոխանցման երաշխավորման շնորհիվ (Հայաստանի Հանրապետության հարավային միջանցքով՝ Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքով, Ադրբեջանի Հանրապետությունից Նախիջևան գազատարի կառուցմամբ) ապագայում Թուրքիան Իրանից գազ չի ստանա կամ  կտրուկ կնվազեցնի դրա քանակը: «Հարավային Պարսի նոր փուլերով» գազ տեղափոխելու Իրանի ծրագիրը, որը նախատեսում էր Թուրքիայի միջոցով գազը Եվրոպա  տեղափոխել, ապագայում ավելի մեծ խոչընդոտների է հանդիպելու:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Անդրիաս Ղուկասյանը
25-09-2021 10:00 | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Անդրիաս Ղուկասյանը

Ноян Тапан. Гость программы – гражданка Республики Арцах Гаяне
25-09-2021 17:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Ноян Тапан. Гость программы – гражданка Республики Арцах Гаяне