Սիմոն Մարտիրոսյան՝ Դադիվանքից Տոկիո


Սիմոն Մարտիրոսյան՝ Դադիվանքից Տոկիո

  • 04-08-2021 17:27:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Panorama.am-ը գրում է. Տոկիոյի օլիմպիական խաղերում ոսկե մեդալ էր  ակնկալվում 109 կգ քաշային, ծանրորդ   Սիմոն Մարտիրոսյանից։
 
Պոկում վարժության առաջին մոտեցումով Սիմոնն իր կամքին ենթարկեց 195 կգ կշռող ծանրաձողը և սահմանեց օլիմպիական ռեկորդ:
 
Սպասվում էր, որ հայ ծանրորդը հաջողությունը կզարգացնի նաև հրում վարժությունում, մանավանդ, որ առաջին մոտեցմամբ, առանց դժվարության, գլխավերևում պահեց  228 կիլոգրամանոց գործիքը:
 
Ավաղ, դա Սիմոնի վերջին հաջողությունն էր Տոկիոյի մրցահարթակում, որտեղ նա երկամարտի 423 կիլոգրամով գրավեց երկրորդ տեղը ու մնաց որպես  օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
 
Հիշեցնենք,որ ծանրորդ Մարտիրոսյանը պատերազմի ավարտից հետո թշնամուն անցած Դադիվանքում մեծ գործունեություն էր ծավալում խաչքարերի տեղափոխման հարցում։
 
Ասում են թե՝ եթե չգնար Պատերազմ, մարզվեր, կհաղթեր Տոկիոյում, բայց Հայրենիքի չեմպիոն լինելուց վեհ ոչ մի տիտղոս չկա։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը