ՔՊ պատգամավորը ՀՅԴ-ին հիշեցրել է Բաթումի պայմանագրի մասին

ՔՊ պատգամավորը ՀՅԴ-ին հիշեցրել է Բաթումի պայմանագրի մասին

  • 04-08-2021 18:00:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը պատասխանեց ընդդիմադիր պատգամավորներին։
 
«Կապիտուլյացիա ու կապիտուլյանտ բառերը մի քիչ զգույշ օգտագործեք, Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել, կապիտուլյացիա չի ստորագրել։ Այո, ցավալի պարտության արդյունքում մենք ստիպված ենք եղել մեզ համար ոչ նպաստավոր պայմաններով հրադադարի որոշում ստորագրել, որն, ի դեպ, ընդդիմությունը ներկայացնող ուժերից որևէ մեկը չի վիճարկել։ Ավելին, ընդդիմադիր բոլոր ուժերի ներկայացուցիչներն իրենց ելույթներում փաստել են, որ իշխանության գալու դեպքում հետ չեն կանչելու Հայաստանի ստորագրությունը։ Ավելի քան 100 ամյա պատմություն ունեցող կուսակցության գործիչներին ուզում եմ խնդրել, որ թարմացնեն իրենց հիշողությունը և հիշեն 1918 թվականին իրենց իշխանության կողմից ստորագրած Բաթումի խայտառակ պայմանագիրը, որով մեր հայրենիքի մեծագույն մասը զիջեցին Օսմանյան կայսրությանը»,- ասաց Գագիկ Մելքոնյանը։
 
Ըստ նրա՝ վերջապես ժամանակն է փոխել դարեր ի վեր մեր մեջ արմատացած վատ սովորությունը և մեջքով դառնալ դեպի անցյալը և դեմքով՝ ապագան։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Ակնաբուժական միջազգային համաժողով
24-09-2021 10:00 | Իրադարձություն

Ակնաբուժական միջազգային համաժողով

Նոյյան Տապան. հյուրն են Թերեզա Ասատրյանը և Նորայր Մաթևոսյանը
24-09-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն են Թերեզա Ասատրյանը և Նորայր Մաթևոսյանը

Նոյյան Տապան. «Ազատ խոսափող»-ի մոտ է Աշոտ Կոշկակարյանը
24-09-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Ազատ խոսափող»-ի մոտ է Աշոտ Կոշկակարյանը