Ռուս խաղաղապահները ժամանակակից մարտի վարման զորավարժություն են անցկացրել Արցախում


Ռուս խաղաղապահները ժամանակակից մարտի վարման զորավարժություն են անցկացրել Արցախում

  • 04-08-2021 20:28:46   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am Պլանային մարտական պատրաստության վարժանքների շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման զինծառայողները Ստեփանակերտի զորավարժարանում մշակել են ժամանակակից մարտի վարման մարտավարությունը: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
 
«Վերանորոգման ստորաբաժանումների զինծառայողների համար ոչ ստանդարտ ուսուցում ներդնելու նպատակով փորձարկվել է վերանորոգման դասակի անձնակազմի կողմից կրակոցների համալիր վարժությունների իրականացումը: Անձնակազմը մտցվել է որոշակի մարտավարական իրավիճակի մեջ, որի լուծումը ենթադրում էր երեք մարտավարական առաջադրանքների իրականացում՝ ականապայթյունային խոչընդոտների հաղթահարում, նմանակված հակառակորդի փոքր խմբերին կրակ հասցնելը և ճակատամարտի ժամանակ կործանված զրահամեքենայի տարհանումը: Զինծառայողները կատարել են հանձնարարված խնդիրները»,- նշել է զորավարժության ղեկավար Վյաչեսլավ Տերենտևը:
 
Զորավարժությունների ընթացքում БТР-80 զրահափոխադրիչների վարորդները կատարելագործել են լեռնային տեղանքում, ականային արգելապատնեշի միջով էքստրեմալ վարման հմտությունները:
 
Մարտավարական դաշտում զինծառայողները, մարտականին առավելագույն մոտ պայմաններում, հետ են մղել հակառակորդի պայմանական դիվերսիոն խմբի հարձակումը, իսկ БРЭМ-К-ի օգնությամբ վերանորոգման ստորաբաժանման մասնագետները կարճ ժամանակամիջոցում տարհանել են վնասված մեքենաները:
 
Ընդհանուր առմամբ՝ մարտական պատրաստության զորավարժություններին մասնակցել է ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ 100 զինծառայող:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը