Սեւ չամանի ակտիվությունը COVID-ի դեմ

Սեւ չամանի ակտիվությունը COVID-ի դեմ

  • 04-08-2021 20:39:18   | Ավստրալիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի (University of Technology Sydney, UTS) գիտնականներն առաջարկում են COVID-19-ի բուժման համար օգտագործել Nigella Sativa բույսի (հայտնի Է որպես սերմացու սոնիճ, սեւ չաման, հռոմեական համեմ) ակտիվ նյութերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է UTS-ի հաղորդագրության մեջ:
 
Նշվում Է, որ Nigella Sativa-ի սերմերը որպես ավանդական միջոց դարերով օգտագործել են բազմաթիվ հիվանդությունների դեմ, ներառյալ բորբոքումները եւ վարակները: Գիտնականների տվյալներով՝ մոդելային ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են գալիս այն բանի ավելի ու ավելի շատ վկայությունները, որ տիմոխինոնը՝ Nigella Sativa-ի ակտիվ բաղադրիչը, կարող Է «կպչել» SARS-CoV-2 վիրուսի փշի սպիտակուցին եւ նրան թույլ չտալ թոքերի ախտահարում առաջացնել:
 
«Այն նաեւ կարող Է մեկուսացնել «ցիտոկինային փոթորիկը», որը վնաս Է հասցնում COVID-19-ով հոսպիտալացված լրջորեն հիվանդ անձանց»,-նշում Է հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Քանիզ Ֆաթիմա Շադը: Տիմոխինոնը լայնորեն ուսումնասիրվել Է լաբորատորիաներում, այդ թվում՝ կենդանիների վրա: Այդ հետազոտությունները ցույց են տվել, որ նյութը կարող Է դրականորեն ազդել մեր իմունային համակարգի վրա:
 
Ճշտվում Է, որ որպես թերապեւտիկ միջոց Nigella Sativa-ի օգտագործման համար խոչընդոտ Է հանդիսանում ստամոքս-աղիքային տրակտում նրա վատ բնական ներծծումը, սակայն նանոտեխնոլոգիաների օգնությամբ առկա Է այդ արգելքը հաղթահարելու հնարավորությունը: Nigella Sativa-ը նաեւ ապացուցել Է լաբորատոր պայմաններում իր արդյունավետությունն այնպիսի բակտերիաների ոչնչացման գործում, ինչպիսիք ոսկեգույն ստաֆիլոկոկն Է, որոնք կարող են առաջացնել մի շարք թեթեւ եւ ծանր վարակներ, եթե դրանք ընկնեն մաշկի վրա, եւ վիրուսներ, ներառյալ գրիպը: Հետազոտությունն առաջին փորձը չԷ, երբ բուսական պատրաստուկները հարմարեցնում են կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժմանը: Ավելի վաղ գիտնականների միջազգային խումբը, որոնք կապված են Դանիայի, Գերմանիայի եւ Հոնկոնգի հաստատությունների հետ, հայտնաբերել Է, որ artemisia annua (միամյա օշինդր) բույսի առանձին լուծամզվածքներն ակտիվ են SARS-CoV-2 վիրուսի դեմ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Ակնաբուժական միջազգային համաժողով
24-09-2021 10:00 | Իրադարձություն

Ակնաբուժական միջազգային համաժողով

Նոյյան Տապան. հյուրն են Թերեզա Ասատրյանը և Նորայր Մաթևոսյանը
24-09-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն են Թերեզա Ասատրյանը և Նորայր Մաթևոսյանը

Նոյյան Տապան. «Ազատ խոսափող»-ի մոտ է Աշոտ Կոշկակարյանը
24-09-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Ազատ խոսափող»-ի մոտ է Աշոտ Կոշկակարյանը