Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ քննարկել է հայկական օրակարգի գերակայություններին առնչվող հարցեր

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ քննարկել է հայկական օրակարգի գերակայություններին առնչվող հարցեր

  • 05-08-2021 13:45:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանն օգոստոսի 4-ին հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ, որը ներկայացնում է Հարավային Կալիֆորնիայի Օրանջ մարզի ափամերձ շրջանով ձգվող 48-րդ կոնգրեսական ընտրաշրջանը։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը տեղեկացնում է, որ դեսպան Բայբուրդյանը շնորհավորել է կոնգրեսական Սթիլին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրվելու և կոնգրեսական հայկական խմբին միանալու կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել Միշել Սթիլի շարունակական աջակցությունը հայկական խնդիրներին: Նույնիսկ իր նախորդ կարգավիճակով, երբ նա Օրանջ մարզի կառավարիչ էր և Կառավարիչների խորհրդի նախագահ, Միշել Սթիլի նախաձեռնությամբ 2015 թվականից սկսած միաձայն ընդունվել են ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության հիշատակի օր հռչակող բանաձևեր։  
 
Դեսպան Բայբուրդյանը տեղեկացրել է Կոնգրեսի անդամ Սթիլին Ադրբեջանի ոտնձգությունների մասին՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանության նկատմամբ։ Մարդկային զոհերով ավարտվող ՀՀ սահմաններին Ադրբեջանի շարունակական ռազմական սադրանքների արդյունքները, ինչպես նաև անօրինական կերպով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիական անձանց ազատ արձակելուց հրաժարումը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում են հանդիսանում։ Նա շեշտեց այս վայրագ գործողությունները դատապարտելու և մարդկության խաղաղ գոյակցության հիմնարար կանոնները պահպանելու ծառացած անհրաժեշտությունը։
 
Կոնգրեսական Սթիլը նշել է, որ հայկական խնդիրներին իր աջակցության հանձնառությունը մնայուն է։ Զրուցակիցները քննարկել են համագործակցության ու հետագա հանդիպումներ կազմակերպելու հարցեր:
 
Միշել Սթիլը Հանրապետական կուսակցության անդամ է։ Նա ծագումով կորեացի է։ Ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 2020 թվականի վերջին։ Ներկայում նա Տրանսպորտի և ենթակառուցվածքների, ինչպես նաև Կրթության և աշխատանքի կոմիտեների անդամ է։ Ավելի վաղ, 2015-ից 2021թթ․ եղել է Օրանջի մարզի կառավարիչներից մեկը, իսկ 2017 և նորից 2020 թվականին Կառավարիչների խորհրդի նախագահ։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Ակնաբուժական միջազգային համաժողով
24-09-2021 10:00 | Իրադարձություն

Ակնաբուժական միջազգային համաժողով

Նոյյան Տապան. հյուրն են Թերեզա Ասատրյանը և Նորայր Մաթևոսյանը
24-09-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն են Թերեզա Ասատրյանը և Նորայր Մաթևոսյանը

Նոյյան Տապան. «Ազատ խոսափող»-ի մոտ է Աշոտ Կոշկակարյանը
24-09-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Ազատ խոսափող»-ի մոտ է Աշոտ Կոշկակարյանը