Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կանցկացնի ՀայՍիմֆոնիա արհեստական բանականությամբ ջութակի մրցույթ


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կանցկացնի ՀայՍիմֆոնիա արհեստական բանականությամբ ջութակի մրցույթ

  • 05-08-2021 13:56:22   | Հայաստան  |  Քննարկում

 
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. կկազմակերպվի ArmSymphony արհեստական բանականությամբ ջութակի առցանց մրցույթը (ArmSymphony AI Violin competition)։ 
 
Նորարարություններ պարունակող այս նախագիծն ունի իր նախապատմությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գործունեության ընթացքում անմասն չի մնում երաժշտական աշխարհում տեղի ունեցող նորարարություններից։ 2020թ․ համավարակի պայմաններում նվագախումբն ամերիկյան հեղինակավոր «Պարմա ռեքորդինգս» ընկերության հետ համատեղ առանց մենակատարի ձայնագրեց Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը՝ Արամ Խաչատրյանի անվան ջութակի միջազգային առցանց մրցույթի շրջանակում համանուն հավելվածում կիրառելու նպատակով։ Ձայնագրության նման կիրառումն աշխարհում աննախադեպ էր, և ելնելով այս փորձառության հաջողությունից և ձայնագրության բարձր որակից՝ հետագա ամիսների ընթացքում նվագախումբը զարգացրեց My Orchestra նախագիծը, որը նպատակ ուներ արհեստական բանականության միջոցով զուգադրել նվագախմբի կատարումը մենակատարի երաժշտության հետ։
 
Ուսումնասիրելով համաշխարհային փորձը՝ նվագախումբը սկսեց համագործակցել Ինդիանայի համալսարանի և «Մեթա մյուզիք» կազմակերպության համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորված Cadenza Live Accompanist հարթակի հետ, որը համանման նախաձեռնություն է։ Արդյունքում ընդհանուր հետաքրքրություններ ձևավորվեցին կողմերի միջև։ Նվագախումբը ձայնագրությունը տրամադրեց Cadenza Live Accompanist-ի գործընկերներին, որը տեղադրվեց երաժշտական աշխարհում համաշխարհային ճանաչում ունեցող հավելվածում, ինչը հնարավորություն է տալիս մենակատարներին նվագախմբի հետ առցանց կատարելու մեծանուն կոմպոզիտորի այս հրաշալի ստեղծագործությունը։ Այնուհետև համագործակցության ընթացքում ձևավորվեց ևս մեկ նախաձեռնություն՝ ArmSymphony արհեստական բանականությամբ ջութակի առցանց մրցույթը (ArmSymphony AI Violin competition)։ 
 
Ջութակահարներն ամբողջ աշխարհից մրցույթի ընթացքում կցուցադրեն իրենց երաժշտական հմտությունները` օգտագործելով արհեստական բանականության նորագույն տեխնոլոգիաները: Մրցույթի մասնակիցները կներկայացնեն տեսահոլովակի հատված Արամ Խաչատրյանի ջութակի  կոնցերտից` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի վիրտուալ նվագակցությամբ:
 
Վիրտուալ նվագակցությունը կապահովվի Cadenza Live Accompanist-ը iOS ծրագրի միջոցով։ Սա մի ծրագիր է, որն ապահովում է վիրտուալ նվագակցություններ հմուտ երաժիշտների համար. հետևելով նրանց նվագին` ծրագիրը թույլ է տալիս կատարել ստեղծագործության իրենց մեկնաբանությունը: Այս մրցույթի համար կոնցերտի նվագակցությունը ձայնագրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: 
 
Մրցույթին կարող են մասնակցել աշխարհի ցանկացած կետում բնակվող ջութակահարները: Դիմորդները կգնահատվեն երեք տարիքային (2021 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ) խմբերում` 14 և ցածր տարիքային խումբ, 15 -ից  17 տարիքային խումբ, 18 և բարձր տարիքային խումբ։ 
 
Բոլոր դիմորդները պետք է գրանցվեն և վերբեռնեն իրենց ձայնագրությունը ոչ ուշ  քան 2021 թվականի սեպտեմբերի 15-ը: Հաղթողները հայտնի կդառնան, և մրցանակները կբաշխվեն մինչև 2021 թվականի հոկտեմբերի 15-ը: 
 
Բոլոր տարիքային խմբերում նախատեսված են մրցանակներ։
 
Մրցույթին դիմելու կարգի, գրանցման և այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ https://armsymphony-violin-2021.metamusic.ai/
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
 
 
 
 
 
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play