Աղվան Վարդանյանն ու Սերգեյ Բագրատյանը վիճեցին

Աղվան Վարդանյանն ու Սերգեյ Բագրատյանը վիճեցին

  • 05-08-2021 14:09:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նիստում իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարություններին։ Աղվան Վարդանյանը, նկատի ունենալով Սերգեյ Բագրատյանին, երեկ նրան անվանել էր «սագագիր կամ ղազագիր գրող»։
 
«Երեկ մի անհասցե ելույթ կար, ես կուզեմ այդ անհասցե ելույթի անունը դնել «մերօրյա սագագողը»։ Կա մարդ, ով հարգանք է պահանջում այս դահլիճում, մարդ, ով հարգանքի մասին պետք է ընդհանրապես չխոսի, որովհետև մարդ, որը տարիներ շարունակ հանգուցյալներին վճարել է կենսաթոշակներ, մանկատներից մեր մանուկների հացն է գողացել, այդ մարդը հարգանքի մասին խոսելու իրավունք չունի։ Ես հիշում եմ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հայտնի հումորային ելույթը, որտեղ ինքը նշեց, որ՝ այո, պետք է հանգուցյալները կենսաթոշակ ստանան, որովհետև եթե հանգուցյալները գալիս են ընտրատեղամաս ու քվեարկում են, նրանց չպետք է զրկել նաև կենսաթոշակ ստանալու իրավունքից։ Եվ այս հիանալի տողերը բոլորը չէ, որ ճիշտ հասկացան, այն մարդիկ, ովքեր հումոր չունեն, դա լուրջ են ընդունել և սկսել են հանգուցյալներին վճարել կենսաթոշակներ իրենց նախարար աշխատած ընթացքում։
 
Էս հանգուցյալներն էլ, որպես շնորհակալություն, որոշել են մի գեղեցիկ դղյակ կառուցել այդ գումարներով, որովհետև հանդերձյալ կյանքում փողը որևէ դեր չունի։ Դրա համար նրանք այդ նվեր մատուցել են տվյալ անձին։ Եվ ես զարմանում եմ, որ նման մարդն այդ եղկելի արարքներն անելուց հետո, երբ մեր սրբություն սրբոց ծերերի ու մանուկների գումարներն են հափշտակվում, հանդգնում է ԱԺ ամբիոնից հայտարարել, թե ում կարելի է հարգել, ում չհարգել։ Ես ուղղակի ապշած եմ ցինիկության այդ աստիճանի վրա»,- հայտարարեց Սերգեյ Բագրատյանը։
 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ Սերգեյ Բագրատյանը հանցագործության մասին հայտարարություն արեց։ «Եվ դատախազությունը պետք է գործ հարուցի, կարողանա կամ հերքի, կամ ժխտի պարոն Բագրատյանի ներկայացրած փաստերը»,- ասաց նա։
 
Աղվան Վարդանյանն ի պատասխան Սերգեյ Բագրատյանի հայտարարության՝ ասաց․ «Ես որոշ բաների չեմ անդրադառնա, ցածր է իմ արժանապատվությունից։ Բայց, երբ մեկը զուրկ է արժանապատվությունից, կարող է լինել և անգրագետ, և զրպարտել, և սուտ խոսել։ Աղվան Վարդանյան նախարարը կենսաթոշակային համակարգը չի ղեկավարել, կառավարության կառուցվածքում դա եղել է առանձին միավոր՝ առանձին ղեկավարով։ Մանկատների՝ 15 տարի շարունակվող որոշ առանձնյակների թեման բացարձակ սուտ է և զրպարտություն։ Քրեական գործերով, այդ թվում՝ վերջին երեք տարիներին Աղվան Վարդանյանը չի անցնում, անցնում են ուրիշ մեկերը՝ դատարկ, անարժանապատիվ, ապագա չունեցող մեկերը»։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Ակնաբուժական միջազգային համաժողով
24-09-2021 10:00 | Իրադարձություն

Ակնաբուժական միջազգային համաժողով

Նոյյան Տապան. հյուրն են Թերեզա Ասատրյանը և Նորայր Մաթևոսյանը
24-09-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն են Թերեզա Ասատրյանը և Նորայր Մաթևոսյանը

Նոյյան Տապան. «Ազատ խոսափող»-ի մոտ է Աշոտ Կոշկակարյանը
24-09-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Ազատ խոսափող»-ի մոտ է Աշոտ Կոշկակարյանը