Ազգային ժողովը երրորդ անգամ քննարկում է Սաղաթելյանի ընտրության հարցը


Ազգային ժողովը երրորդ անգամ քննարկում է Սաղաթելյանի ընտրության հարցը

  • 05-08-2021 16:00:03   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովում երրորդ անգամ քննարկվում է խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցը։ «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջադրել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։
 
Այն բանից հետո, երբ Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկեց առկախել այդ հարցը, անցնել հաջորդ հարցի քննարկմանը՝ հավելելով, որ օրենքն այդ հնարավորությունը տալիս է:
 
ՔՊ-ն առաջարկեց՝ ընդդիմությունը չքվեարկի, իրենք էլ ապահովեն Սաղաթելյանի ընտրությունը։
 
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտնեց, որ պաշտպանում է «Հայաստան» խմբակցության թեկնածուին և այս անգամ էլ քվեարկելու է Սաղաթելյանի թեկնածության օգտին:
 
Ի վերջո, որոշվեց քննարկել Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցը:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական