Ucom ընկերությունն առաջինն է Հայաստանում առաջարկում 4K որակի հեռուստաալիք


Ucom ընկերությունն առաջինն է Հայաստանում առաջարկում 4K որակի հեռուստաալիք

  • 05-08-2021 16:34:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 20-ից Ucom ընկերությունն առաջինը Հայաստանում կսկսի հեռարձակել 4K որակի «Love Nature» հեռուաստաալիքը, որին հասանելիություն կստանան Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդները՝ իրենց դիմումի համաձայն:
 
4K որակի 3840 × 2160 թողունակության շնորհիվ բաժանորդները կդիտեն SD հեռուստաալիքների այսօրվա չափանիշները մինչև 20 անգամ գերազանցող պատկեր: Իսկ HD հեռուստաալիքների հետ համեմատության մեջ 4K որակի պատկերը մինչև 4 անգամ ավելի հստակ է, իրականին շատ մոտ և ունի ավելի հարուստ գունապնակ:  
 
«Շարունակեք ապրել լավագույն պահերը Ucom-ի հետ։ Հայաստանում այսօր առաջինն ենք, որ մեր բաժանորդների համար հասանելի ենք դարձրել 4K որակի հեռուստաալիք։ «Love Nature»-ի շնորհիվ դուք կխորասուզվեք վայրի բնության և կենդանական աշխարհի բազմազանության մեջ։ Այս հեռուստաալիքը ձեր ընտանիքի բոլոր անդամների համար է։ 4K ցնցող որակի պատկերների միջոցով դուք իսկապես կհիանաք մեր մոլորակի գեղեցկությամբ: Ասեմ, որ մենք շուտով կունենանք նաև 4K որակի այլ հեռուստաալիքներ», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
 
Հավելենք, որ 4К որակի «Love Nature»-ը բնության մասին մասնագիտացված և բացառիկ որակի բովանդակություն հեռարձակող հեռուստաալիք է՝ «BBC», «TRUE to NATURE» և «ICON FILMS»-ի հետ համատեղ արտադրությամբ։ Այն դիտելու համար անհրաժեշտ է ունենալ Ucom-ի կողմից տրամադրվող 4К TV ընդունիչ և 4К որակն ապահովող հեռուստացույց։ Այս հեռուստաալիքին բաժանորդագրվելու պայմանների մասին առաջիկայում առավել մանրամասն տեղեկատվություն կտարածվի:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play