Ջրականի հատվածում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն


Ջրականի հատվածում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

  • 05-08-2021 20:26:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում օգոստոսի 5-ին տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի (պահեստազորային, կամավորական) աճյուն, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
 
Ըստ աղբյուրի` նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
«Զինադադարից հետո`անցած 9 ամիսներից ընթացքում Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play