/ Արդյոք համաշխարհային խորամանկը քրդերի գերեզմանը փորելով և որպես զոհի ներկայանալով, առաջիկա ընտրություններում իր նոր կարգավիճակն ու ծրագրերը չի ամրագրում/
Նոր և հետաքրքիր լուրեր են մեզ սպասվում, Թուրքիայի խնդիրը մոտենում է որոշակի ավարտական փուլի .... մենք պետք է արթնանանք վրեժին հագուրդ տալու անպտուղ ժամանակի կորստից և օգտվենք այս ժամանակավոր խաղաղությունը մեր նպատակին ծառայեցնելու հնարավորությունից: Մի կողմից լավ, մյուս կողմից՝ վատ, եթե ռուսական զորքը ամուր կանգնած չլիներ և եթե հեռավոր ու մոտ ոչ պաշտոնական հրամանատարներ՝ պարծենալու ու ինքնացուցադրության փոխարեն, այս 10 ամիսներին համալրեին իրենց ուժերը,կարելի էր Շուշին ու մյուս գրավյալ տարածքները ետ վերադարձնել ...Ադրբեջանն էլ պետք է ավերվի, Արցախի ֆոսֆորով այրած անտառների ոգով և Ալիևն էլ պետք է հրաժարական տա, ինչպես Էրդողանը, աշխարհը հոգնել է ուրիշի տունն ավերող ու կողոպտիչ գազաններից : Մեր բանակը միշտ պատրաստ պետք է լինի, անկախ նրանից, թե թշնամին ինչ մահով է վերանում... Պաշտպանության նախարարի լուսավոր նոտան հայտնի է ինձ, թող կրկնակի ուժով գործի,սակայն դեռ որևէ բան չեմ ասում, որովհետև Դավիթ Տոնոյանի հետ կապված անկատար հույսերը դեռ չեն ամոքվել: Աշխարհը նոր ձևավորումների իր գծագրերն ունի և մենք այս ծիրում պետք է լրջորեն օգտագործենք հայերիս միակ ու հզոր զենքը միասնական ուժն ու ազգային իմաստնությունը...
Եթե առողջ գործենք,մեզ առողջ օրեր են սպասվում:
Լույսդ Աստծով բացվի երկիր, հայոց հողին անպարտելի զորություն տուր, Տեր...