Ալիևն էլ պետք է հրաժարական տա, ինչպես Էրդողանը


Ալիևն էլ պետք է հրաժարական տա, ինչպես Էրդողանը

  • 06-08-2021 20:26:33   | Հայաստան  |  Քաղաքական

ԷՐԴՈՂԱՆԸ  ՀՐԱԺԱՐԱԿԱՆ    ԿՏԱ՞... 
 
/ Արդյոք համաշխարհային  խորամանկը  քրդերի  գերեզմանը  փորելով և որպես զոհի ներկայանալով, առաջիկա  ընտրություններում  իր նոր կարգավիճակն  ու  ծրագրերը  չի  ամրագրում/
Նոր  և  հետաքրքիր լուրեր  են մեզ  սպասվում, Թուրքիայի  խնդիրը  մոտենում է որոշակի  ավարտական   փուլի .... մենք  պետք  է  արթնանանք  վրեժին  հագուրդ  տալու անպտուղ  ժամանակի  կորստից  և  օգտվենք  այս  ժամանակավոր  խաղաղությունը մեր  նպատակին  ծառայեցնելու  հնարավորությունից: Մի կողմից  լավ, մյուս  կողմից՝ վատ, եթե  ռուսական  զորքը  ամուր  կանգնած  չլիներ  և  եթե հեռավոր  ու մոտ  ոչ  պաշտոնական հրամանատարներ՝ պարծենալու  ու  ինքնացուցադրության փոխարեն,  այս   10 ամիսներին  համալրեին իրենց  ուժերը,կարելի  էր   Շուշին  ու մյուս  գրավյալ  տարածքները  ետ  վերադարձնել ...Ադրբեջանն  էլ  պետք է ավերվի,  Արցախի  ֆոսֆորով  այրած  անտառների  ոգով  և  Ալիևն  էլ  պետք  է հրաժարական  տա, ինչպես  Էրդողանը,  աշխարհը  հոգնել  է  ուրիշի  տունն ավերող  ու կողոպտիչ գազաններից : Մեր  բանակը միշտ  պատրաստ  պետք է  լինի, անկախ  նրանից, թե  թշնամին ինչ մահով  է վերանում... Պաշտպանության  նախարարի լուսավոր նոտան  հայտնի  է ինձ, թող  կրկնակի  ուժով  գործի,սակայն  դեռ  որևէ  բան չեմ  ասում, որովհետև  Դավիթ  Տոնոյանի  հետ  կապված  անկատար  հույսերը  դեռ  չեն  ամոքվել: Աշխարհը  նոր  ձևավորումների իր  գծագրերն ունի և  մենք  այս  ծիրում  պետք  է լրջորեն  օգտագործենք  հայերիս միակ  ու  հզոր  զենքը  միասնական ուժն  ու   ազգային  իմաստնությունը...
Եթե  առողջ  գործենք,մեզ  առողջ  օրեր  են  սպասվում:  
Լույսդ  Աստծով  բացվի երկիր, հայոց  հողին անպարտելի  զորություն տուր, Տեր...
 
«Մայր Հայաստան» միավորման նախագահ
գրող - հրապարակախոս
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական