Ձևավորել կամավորական վաշտեր և իրականացնել ուսուցողական դասընթացներ. «Բարձունք»-ը կոչ է անում


Ձևավորել կամավորական վաշտեր և իրականացնել ուսուցողական դասընթացներ. «Բարձունք»-ը կոչ է անում

  • 07-08-2021 19:10:17   | Հայաստան  |  Հասարակություն

Թուրքիայում մեծ թափով բռնկվող հրդեհների մասով պետք է հստակ գիտակցել մի բան․ այրվում է ոչ միայն Երկիր մոլորակի բնությունը, որը ծառայում է նաև մեզ՝ հայերիս, այլև մեր պատմական հայրենիք հանդիսացող տարածքը։ Անտառների այրումը իրենից հետո ոչ մի դրական հետևանք չի թողնելու․ վնասվելու է օդի մթնոլորտային շերտը, տարածաշրջանում փոխվելու է կլիման։
Հրդեհների ծավալները գնալով մեծանում են՝ հասնելով մինչև Հունաստան և Ռուսաստան։ Հայաստանի Հանրապետությանը մոտ ևս կան հրդեհի օջախներ։
ՀՀ գործող իշխանություններին դիմում ենք կոչով՝ ձեռնարկել հրդեհներից կանխարգելիչ միջոցառումներ, լինել պատրաստ՝ դիմակայելու հրդեհներին, եթե դրանք հասնեն մինչև ՀՀ և ԱՀ տարածք։
Առաջարկում ենք Արտակարգ Իրավիճակներին Նախարարություն -ի համապատասխան գերատեսչությանը ձևավորել կամավորական վաշտեր և իրականացնել ուսուցողական դասընթացներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կամավորները հստակ իմանան իրենց անելիքները և կարողանան արդյունավետ կերպով օգնել հրդեհները մարելու աշխատանքներին։
 
«Բարձունք» գիտակրթական-ռազմավարական հասարակական կազմակերպության համակարգող թիմ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն