Ազգային ժողովն օգոստոսի 10-ին լրացուցիչ նիստ է անցկացնելու

Ազգային ժողովն օգոստոսի 10-ին լրացուցիչ նիստ է անցկացնելու

  • 10-08-2021 17:56:07   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովը որոշում է կայացրել  օգոստոսի 10-ին անցկացնել ևս մեկ լրացուցիչ նիստ, որը կտևի մինչև ժամը 20:00-ն: Այս մասին առաջարկով հանդես է եկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Առաջարկն ընդունվել է  69 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով:
 
«Հաշվի առնելով, որ մեր քննարկումները բավականին երկար են տևում և ունենք դեռ 10 հանձնաժողովի ղեկավարի ընտրություն, առաջարկում եմ օգտվել ԱԺ կանոնակարգի 37-րդ հոդվածի 2-րդ կետի հնարավորությունից և այսօր ևս մեկ նիստ գումարենք 1.5 ժամ տևողությամբ»,- ասաց նա:
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական