ՔՊ-ն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Գևորգ Պապոյանին


ՔՊ-ն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Գևորգ Պապոյանին

  • 11-08-2021 14:56:08   | Հայաստան  |  Իրավունք

Արմենպրես.  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը  Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Գևորգ Պապոյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պապոյանի կենսագրությունը ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
 
Գևորգ Պապոյանը նախ շնորհակալություն հայտնեց ՔՊ խմբակցությանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:
 
«Այս ընթացքում հանձնաժողովը օրենսդրական և խորհրդարանական վերահսկողության դաշտում լրջագույն և տքնաջան աշխատանք է իրականացրել: Սակայն կան բազմաթիվ կիսատ մնացած օրենսդրական նախագծեր, գաղափարներ, որոնք նախ պետք է ավարտենք, ինչպես նաև սկսեն ու իրագործենք, քննարկենք բազմաթիվ նոր նախագծեր, որոնք պետք է միտված լինեն մեր բնակչության բարեկեցության բարձրացմանը, մեր երկրի, մեր պետության ֆինանսական կայունության ամրապնդմանը, ֆինանսական համակարգի և ֆինանսական շուկաների հետագա կայուն զարգացմանը և այլ կարևոր ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը»,- ասաց Պապոյանը:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք