Ucom TV բաժանորդները կդիտեն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը հայկական առաջին սպորտային հեռուստաալիքով

Ucom TV բաժանորդները կդիտեն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը հայկական առաջին սպորտային հեռուստաալիքով

  • 11-08-2021 16:03:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօրվանից Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդներին հասանելի կլինեն հայկական հեռուստատեսության առաջին սպորտային հեռուստաալիքները՝ «Vmedia»-ն և «Vmedia+»-ը։ Այս հեռուստաալիքներով կիրականացվի ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, ֆորմուլա մեկի և մի շարք այլ մարզաձևերի համաժամանակյա հեռարձակումը, իսկ այսօր երեկոյան ֆուտբոլասերները կդիտեն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Չելսի-Վիլլառեալ» եզրափակիչ խաղը:
 
«Շարունակում ենք #UcomSport-ի շրջանակում լավ լուրերով կիսվել սպորտի սիրահար մեր բոլոր uTV բաժանորդների հետ: ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգա, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգա, Սերիա Ա, Լա Լիգա, Բունդեսլիգա՝ այս ամենն արդեն իրականություն է մեր սպորտասեր բաժանորդների համար», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
 
Հավելենք, որ այս հեռուստաալիքներով կարելի է դիտել սպորտի համաշխարհային դեմքերի մասին պատմող վավերգրական ֆիլմեր, գեղարվեստական ֆիլմեր և հեռուստասերիալներ։ Ավելին, երկու հեռուստաալիքների սեփական արտադրության հաղորդումներով ու ֆիլմերով կներկայացվեն տարբեր մարզիկների ու մարզասերների պատմություններ։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն