ԱԺ նախագահ. Առաջարկում եմ զրոյացնել այն ամենը, ինչ այսօր եղել է


ԱԺ նախագահ. Առաջարկում եմ զրոյացնել այն ամենը, ինչ այսօր եղել է

  • 11-08-2021 16:26:01   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի գլխավոր ամբիոնից կոչ արեց փակել Ազգային ժողովի դահլիճում օգոստոսի 11-ին տեղի ունեցած վիճաբանության թեման և զրոյացնել այն ամենը, ինչ եղել է օրվա ընթացքում: 
 
«Հարգելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ համարենք, որ այսօր սպառել ենք իրենց համբերությունը և վերջացնենք այս հռետորաբանությունը մեկընդմիշտ: Սա համարեք իմ ձեռքը, որ մեկնում եմ ձեզ, որևիցե ձևով թող դա չկաղապարի ձեր գործունեությունը, որը դուք նախաձեռնել եք կամ նախաձեռնում եք: Լսելով վերջի երկու-երեք ելույթները, համարում ենք, որ մենք կարող ենք և պետք է միասին աշխատենք»,- ասաց Սիմոնյանը:
 
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստի ընթացքում Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո իրավիճակը լարվեց, անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ՝ կարգուկանոն հաստատելու համար: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը: 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական