Ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում. ահազանգեր բնակիչներից


Ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում. ահազանգեր բնակիչներից

  • 11-08-2021 19:32:34   | Հայաստան  |  Իրավունք

Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում: Ընդ որում, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար`ահաբեկելու նպատակով: Այդ դեպքերում գիշեր ժամանակ հաճախ միացնում են բնակիչներին անհանգստություն պատճառող բարձր երաժշտություն, գորգոռում, այսինքն` կատարում են խուլիգանական արարքներ:
Նման ահազանգեր ստանում ենք 2020թ. դեկտեմբերից սկսած: 
Խոսքը այն գյուղերի մասին է, որոնց անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավունքի պահանջների կոպիտ խախտումներով տեղակայվել են պատերազմից հետո ու հատկապես 2021թ. մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժումներից հետո: 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նշված ահազանգերի ուսումնասիրությունները վկայում են, որ ադրբեջանական կրակոցները դադարում են ՀՀ զինված ուժերի բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ գործողություններից հետո:
 
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
 
 
 
 
 

 
Նոյյան տապան  -   Իրավունք