Մեկը չկա՞ սրանց ասի, ԱՐԱ մինչև ե՞րբ պիտի մուկն ու կատու խաղաք


Մեկը չկա՞ սրանց ասի, ԱՐԱ մինչև ե՞րբ պիտի մուկն ու կատու խաղաք

  • 11-08-2021 23:12:17   | Հայաստան  |  Քաղաքական

Նայում  եմ աժ նիստը, նողկանքից բացի ուրիշ  ոչինչ չեմ զգում:
Իրար  արժանի իշխանություն  և ընդիմություն:
Իշխանությունը ջայլամի նման  գլուխը մտցրել  է հողի մեջ , կտրվել իրականությունից, միայն մեկ  բան  գիտի՝ նախկին թալանչիներ, կաշառակերներ, սերմացու գողացող մկներ, սևեր և սպիտակներ, բանակը թալանողներ. 
ու հոխրտալով, գոռալով, ձայնից զրկելով փորձում  է  իր  զոմբի ընտրազանգվածին  ապացուցել, որ  իրենք ամենակարող, ամենալիգիտիմ, ամենաարդար ու  ամենաազնիվ  իշխանությունն են:
,,Ընդիմությունը,, ի դեպ վերը նշված նախկին թալանչիներ, կաշառակերներ, սերմացու գողացող մկներ, սևեր և սպիտակներ, բանակը թալանողներն  են, և եթե դրանց կարելի է համարել ընդիմություն միայն մեկ  բան  գիտի  կապիտուլանտ, դավաճան, հողատու:
Մեկը չկա  սրանց ասի,  ԱՐԱ  մինչև երբ  պիտի  մուկն ու կատու խաղաք?, մանդատ  եք  վերցրել իրար վրա ցեխ շպրտելու  համար, այ ներկա ու նախկին ՎԱՅ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐ, տեղյակ  եք  սահմանից?  գիտեք որ Հայրենիքի սահմանն  ապահով չէ?
Մինչև  դուք իրար  եք ուտում, ձեր հարևանները հայրենիքի  սահմանները  միմյանց  են նվիրում տեղյակ  եք?
Ազգընտիր  եք համարում ձեզ ԱՐԱ , որ  երկիր ու պետականություն չունեցաք ձեր մանդատները ձեզ պետք  չի գալու, պատասխանատվություն  եք ստանձնել, բայց ոչ մեկիդ  մոտ  պատաասխանատվության զգացում չկա, արժանապատվություն չկա:
Ասել եմ  ու  էլի  եմ  ասում ոչ  ռուսական  գուբեռնիայում, ոչ  թուրքական վիլայեթում այլևս ՀՀ ԱԺ  չի լինի, որ նստեք ու  ամբաղ-զամբաղ խոսաք:
Ուշքի  եկեք ԱՐԱ, երկիրը բարդակի մի  վերածեք,    չեք գիտակցում  պետության  ու պետականության արժեքն  ու  գինը,  իմաստը:
Ասում  են  ամենավտանգավոր կենդանին  կատաղած  ոչխարն  է:
Այնպես  որ  շատ մի  հպարտացեք ձեզ ձայն տված հեզ  ու  համբերատար  ժողովրդով:
 
,,Հայոց Հայրենիք,, 
կուսակցության նախագահ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական