Շոյգուն "դաշույնով" ակնարկում է Հայաստանի նոր սպառազինության մասին


Շոյգուն "դաշույնով" ակնարկում է Հայաստանի նոր սպառազինության մասին

  • 11-08-2021 23:29:13   | Հայաստան  |  Քաղաքական

Շոյգուն "դաշույնով" ակնարկում է Հայաստանի նոր սպառազինության մասին:
 
Դա անմիջապես հաջորդում է Հայաստանի դիրքի կոշտացմանը, որ արտահայտում էր պաշտպանության նոր նախարարը: Ալիեւը անհանգիստ է, ու հայտարարում է, թե Հայաստանը զինում է Արցախը: Հասկանալի է, Հայաստանը չի կարող անել դա առանց Ռուսաստանի: Ռուսաստանն էլ չի կարող իր անվտանգային մարտահրավերները սպասարկել, առանց ԱՄՆ, որովհետեւ Չինաստանը գործընկեր չէ, Չինաստանը ՌԴ պոչից խժռող "հրեշ" է: Իսկ Թուրքիան խժռում է հրդեհը: Հայաստանի համար բացվում է աշխատանքի միջավայր: Թե որքան կմնա բաց, ասել բարդ է, բայց պետք է հիմա առավելագույնս ամուր փակել Հայաստանի ու Արցախի սահմանները, ու աշխատել, աշխատել:  Իսկ խորհրդարանում աղմուկ աղաղակի փոխարեն, պետք է ընդունել ՊՆ դիրքորոշմանն ու Զինված ուժերին սատարող հայտարարություն: Վաղն էլ ուշ չէ, մյուս օրն էլ ուշ չէ: Թող դա լինի իրար չբզկտելու շուրջ այսօր նշմարված պայմանավորվածության հաջորդ քայլը:
 
 
մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play