Ինչու Հայաստանի ղեկավարությունը դեռ չի առաջարկել Հունաստանին իր աջակցությունը՝ հրդեհների վերացման գործում. Հայաստանի հույների «Պատրիդա» կազմակերպութուն


Ինչու Հայաստանի ղեկավարությունը դեռ չի առաջարկել Հունաստանին իր աջակցությունը՝ հրդեհների վերացման գործում. Հայաստանի հույների «Պատրիդա» կազմակերպութուն

  • 12-08-2021 13:45:32   | Հունաստան  |  Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության
Վարչապետի աշխատակազմ
 
Հարգելի պարոնայք.
2021 թվականին տեղի ունեցան ՀՀ Խորհրդարանական ընտրությունները: Ինչպես և սպասվում էր, «հուրախություն ժողովրդիև հանուն ժողովրդի», դուք հարկատուի հաշվին համապատասխան թվով տեղեր ստացաք խորհրդարանում, այդ թվում՝ հույն ազգությունից:  Ընդունեք բարեկամական շնորհավորանքները Հայաստանի հույների «Պատրիդա» կազմակերպության կողմից:
Մի անգամ Արիստոտելին հարց տրվեց. «Ինչպե՞ս վարվել ընկերների հետ»: Ինչին Արիստոտելը պատասխանեց. «Այնպես, ինչպես կցանկանայիք, որ վարվեին ձեզ հետ»։ Այս բարոյական, էթիկական կանոնը մեզ հասել է հնագույն ժամանակներից և կիրառվում է ամբողջ աշխարհում և բոլոր կրոններում:
 
Մի քանի օր շարունակ «Պատրիդա» կազմակերպությունը զանգեր է ստանում ոչ միայն հույներից և հունական կազմակերպություններից, այլևերկրի հայ համայնքից, աշխարհասփյուռ հույներից  և հայերից՝խնդրելով բացատրել, թե ինչու Հայաստանի ղեկավարությունը դեռ չի առաջարկել Հունաստանին իր աջակցությունը՝ հրդեհների վերացման գործում և իր ԱԻՆ խմբերը չի ուղարկել Հունաստան: Եվ եթե օգնություն առաջարկվել է Հունաստանին, ապա ինչու՞այն հայտնի չէ ո՛չ Հայաստանի հանրությանը, ո՛չ էլ Հունաստանի հանրությանը: Հաջորդել է սոսկ ԱԳՆ «չոր» հայտարարություն, որով արտահայտվում էր «...համերաշխություն Հունաստանի ժողովրդին ...», որտեղերկար ժամանակ մոլեգնում են անտառային հրդեհները: Սա՞էր իրական օգնությունը։ Մինչդեռ, գոնե պարկեշտության համար, կարող էր նիստ անցկացվել հույներին օգնություն ուղարկելու  համար կամ տեղեկատվություն հրապարակել այն մասին, որ առաջարկվել է օգնություն, սակայն Հունաստանը շնորհակալություն է հայտնել և հրաժարվել: Եվ առաջին հերթին դա Հայաստանին է պետք, որպեսզի աշխարհի հույները գնահատեն իրենց վերաբերմունքը ձեր նկատմամբ: Կարելի է պատկերացնել իրարանցման պատկերը Հայաստանի խորհրդարանում՝ նման օրինագծի քննարկման օրը: Անհասկանալի իրավիճակ է ստեղծվել, երբ Էրդողանի հանցավոր վարչակարգը աշխարհով մեկ բողոքում է, որ  հարևանները չեն օգնում իրեն Թուրքիայում մարել հրդեհները: Միգուցե նա ի նկատի ունի Հայաստանը։ Միևնույն ժամանակ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, «դիվանագիտական» կամ այլ նկատառումներից ելնով, փորձում է չվնասել հայ - թուրքական «բարեկամական» հարաբերությունները։ Մեր «դիվանագիտությունը» ակնհայտ ցույց է տալիս տարածաշրջանի տիրոջը,Ռուսաստանի «ընկեր» և գործընկեր Ռ. Էրդողանին, որ Հայաստանը չի օգնել նույնիսկ հարազատ հույն ժողովրդին՝ հրդեհների մարման գործում: Չպետք է մոռանալ, որ եղբայրական հունական ժողովուրդը հայ ժողովրդի համար դժվարին փորձությունների (հալածանքների և ջարդերի) տարիներին ապաստան է տվել տասնյակ հազարավոր հայերի։ Հունաստանը բազմիցս նաև օգնել է խոսքով և գործով արդեն իսկ անկախ Հայաստանի Հանրապետությանը:
 
  Հետևողական եղեք ձեր «համոզմունքներում» և գործողություններում, ՀՀ Ազգային ժողովում  քննարկման դրեք եղբայրական հունական ժողովրդին օգնելու հարցը: Եվ բոլորովին մի անհանգստացեք Էրդողանի արձագանքից ձեր դեմարշի համար:
     Հայաստանի և Արցախի հույների հասարակական «Պատրիդա» կազմակերպությունը կոչ է անում ՀՀ Ազգային ժողովին և երկրի ղեկավարությանը արտահերթ նիստ հրավիրել՝ Հունաստանի Հանրապետությանը և հույն ժողովրդին իրական օգնություն ցուցաբերելու հարցը քննարկելու նպատակով: «Պարտքը վերադարձնելը գեղեցիկ է», պարոնա՛յք: 
 
    Թվում է, թե Ազգային ժողովի և ՀՀ կառավարության հետնաբեմում, այնուամենայնիվ, շոշափվել է Հունաստանին օգնություն տրամադրելու հարցը: Բայց լավ իմանալով որոշ ամբարտավան պատգամավորների «ինտելեկտի» և «մտահորիզոնի» մակարդակը զուգորդված ցինիզմով, կասկած կա, որ այս հարցը փակվել է, որպեսզի չվիրավորի հարևաններին, որոնց հետ, ամենայն հավանականությամբ, նրանք ընդհանուր տնտեսական շահեր ունեն: Այլապես ինչո՞վ բացատրել Թուրքիայում  արտադրված ապրանքների առկայությունը երկրի խանութներում:
 
Հարգանքով ՝
Հայաստանի հույների «Պատրիդա» 
կազմակերպության նախագահ` Էդ. Պոլատով (Պոլատիդիս) 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն