ՌԴ և Բրիտանիայի դեսպանները սկանդալ են առաջացրել Իրանում, Զարիֆը կոշտ պատասխանել է


ՌԴ և Բրիտանիայի դեսպանները սկանդալ են առաջացրել Իրանում, Զարիֆը կոշտ պատասխանել է

  • 12-08-2021 14:03:03   | Հայաստան  |  Իրավունք

Lagir.am. Թեհրանում Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի դեսպանների համատեղ լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել երկրում։ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը ՌԴ դեսպան Լևան Ջաղարյանի և Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆի լուսանկարն անհարիր է անվանել։
 
Բանն այն է, որ երկու երկրների դեսպանները լուսանկարվել են 1943 թվականին Թեհրանում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և ԽՍՀՄ ղեկավարներ Ռուզվելտի, Չերչիլի և Ստալինի հայտնի լուսանկարի նմանությամբ։
 
«Իրանցի ժողովուրդը ցույց է տվել, որ իր ճակատագիրը երբ կախված չի լինելու օտարերկրյա դեսպանների ու տերությունների որոշումներից», – նշված է Զարիֆի թվիթերյան գրառման մեջ։
 
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը երկու դեսպաններին կոչ է արել ներողություն խնդրել, հակառակ դեպքում Թեհրանը դիվանագիտական միջոցների կդիմի։
 
Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի դեսպանատներն արդարացել են՝ նշելով, որ լուսանկարը հակաիրանական համատքստ չունի և նպատակ չուներ վիրավորելու իրանցիներին։
 
Հիշեցնենք, որ 1943 թ․ չնայած հանդիպումը տեղի էր ունեցել Թեհրանում, բայց երեք երկրների ղեկավարներն Իրանի շահին ոչ տեղեկացրել, ոչ էլ հրավիրել էին հանդիպմանը։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play