Խնդիրը մեր՝ հայերիս ժամանակի ընկալումն է. մեր ու մեր լիդերների մոտ գրեթե միշտ գլխավոր խնդիրը եղել է կարճատեսությունը


Խնդիրը մեր՝ հայերիս ժամանակի ընկալումն է. մեր ու մեր լիդերների մոտ գրեթե միշտ գլխավոր խնդիրը եղել է կարճատեսությունը

  • 12-08-2021 17:41:36   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան էջում գրում է. 
 
«Խնդիրը մեր՝ հայերիս ժամանակի ընկալումն է: Վերջերս Ամերիկյան համալսարանում սեմինարի էինք, Վաչե Գաբրիելյանը պատմեց, թե ոնց տարբեր ազգերի մոտ ժամանակի ընկալումը տարբեր է: Ասենք, չինացիներին ասում են, թե ձեր ազգային դրամն անկում է ապրել, ասում են հա, ժամանակ առ ժամանակ լինում է մեզ մոտ, հենա առաջին անգամ Ցին դինաստիայի ժամանակ է եղել, 200 թվականին, երկրորդ անգամ 1289 թվականին, հետո՝ 1623 ին, դե մի հատ էլ հիմա է (թվերը մոտավոր եմ գրել): 
 
Զգու՞մ եք ժամանակի ընկալումն ու հարցերին նայելու խորությունը: Նույն խորությամբ էլ ապագային են նայում: 
Ինչքան էլ տարօրինակ թվա, մեր թշնամիները, որոնց սիրում ենք ձեռք առնել ու թերագնահատել, նույնպես բավականին խորն են նայում ժամանակին, հատկապես ապագայի տեսանկյունից:  Օրինակ, այդպիսի խորը նայելու հետևանք է, որ աշխարհագրորեն ամենակարևոր հատվածներում՝ ճանապարհների կարևոր հանգուցներում, գետերի ակունքների վրա կամ այլ կարևոր տեղերում Խորհրդային Ադրբեջանը ստաբիլ սեփական բնակավայրերն էր հիմնում: Խորը նաելու հետևանք է, որ 20-րդ դարի սկզբում 20 տուն ունեցող Աղդամ գյուղը (20 տնից 4-ը հայկական էր, 16-ը՝ մուսուլմանական) սարքեցին հսկա քաղաք, խորը ապագա նայելու արդյունք է, որ 20-րդ դարի սկզբում կոտորեցին Արցախի գլխավոր բարձրունքի, Շուշիի հայերին, իսկ 21 րդ դարի սկզբին էլ (ուղիղ 100 տարի անց), նույն Շուշին հայտարարում են Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք (թե՞ ամբողջ իսլամական աշխարհի): 
 
Իսկ մեր ու մեր լիդերների մոտ գրեթե միշտ գլխավոր խնդիրը եղել է կարճատեսությնը, ժամանակի կարճ ընկալումը, անցյալ ու ապագա ժամանակի դիտարկման խորության բացակայությունը: 
 
Հենց էդ ստրատեգիական կարճատեսության հետևանք է հայտարարությունը, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ» կամ «Շուշին դժգույն քաղաք էր» և այլն, դրանից ելնող պետական քաղաքականությունը: Դրանք զուտ խոսքեր չեն, դրանք գաղափարախոսության դրսևորումներ են: Գաղափարախոսություն, որը հիմնված է անցյալ ու ապագա ժամանակի շատ կարճ ընկալման վրա: 
 
Չգիտեմ ոնց ստացվեց էդպես, բայց մեր ժամանակի ընկալումը շատ է կարճացել, թե անցյալի, թե ապագայի նկատմամբ: Տիգրան Մեծի կամ Մեծ Հայքի մասին խոսելը դա այլ թեմա է, ես նկատի ունեմ գործելը, ոչ թե խոսելը: Մեծ Հայքի կամ Տիգրան Մեծի սկզբունքներով չի, որ կառավարվում է մեր երկիրը (կամ կառավարվել է), մենակ խոսում ենք էդ գծով, էն էլ մեր փոքր մասը, իսկ մյուս մասն էլ ձեռ է առնում էդ խոսողներին»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն