Այս ամպը նկարել են Սևանի արևմուտքում․ Գագիկ Սուրենյան


Այս ամպը նկարել են Սևանի արևմուտքում․ Գագիկ Սուրենյան

  • 13-08-2021 15:20:32   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է և կից լուսանկար է հրապարակել:
 
«Այս ամպը օգոստոսի 11-ի երեկոյան նկարել են Սևանի արևմուտքում: Ամպի հիմքը մոտ 3կմ բարձրության վրա է, գագաթը կարող է հասնել 17-18կմ բարձրությունների, ուղղաձիգ հզորությունը 14-15կմ, գագաթին օդի ջերմաստիճանը -60...-70 աստիճան: Նման ամպից տեղում է ուժեղ կարկուտ, տեղատարփ անձրևներ, որը ուղեկցվում է ուժեղ քամիներով: Միջազգային անվանումը՝ cumulonimbus capillatus arcus.»:
 
Լուսանկարը՝ Աշոտ Ղազարյանի
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play