Աֆղանստանի զարգացումներում Հայաստանի շահերի առումով միակ դրական կետն այս պահին էրդողանական Թուրքիայի դիրքերի թուլացումն է. Վարդան Ոսկանյան


Աֆղանստանի զարգացումներում Հայաստանի շահերի առումով միակ դրական կետն այս պահին էրդողանական Թուրքիայի դիրքերի թուլացումն է. Վարդան Ոսկանյան

  • 16-08-2021 16:00:30   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրում է. 
 
«Աֆղանստանի զարգացումներում Հայաստանի շահերի առումով միակ դրական կետն այս պահին էրդողանական Թուրքիայի դիրքերի թուլացումն է և վերջինիս շահերի վտանգումը, որն առնվազն արտահայտվում է հետևյալ երեք հատվածներում՝
 
1․ Քաբուլի օդանավակայանում թուրքական զինուժի տեղակայման այլևս անհնարինությունը։ 
2․ Թուրքիայի կողմից աջակցություն վայելող ուզբեկ գեներալ Ռաշիդ Դոստումի փախուստն Ուզբեկստան, և նրա կողմից ղեկավարվող զորամիավորման ամբողջական քայքայումը։   
3․ Թուրքիայի «կնքահայրությամբ» 2018թ․ գործարկված, այսպես կոչված, Լաջվարդի միջանցքի խափանումը։ 
Միևնույն ժամանակ իրավիճակը շտկելու համար էրդողանական վարչակարգն ունի որոշ համեմատաբար թույլ շանսեր, որոնցից կարծում եմ՝ անպայմանորեն կփորձի օգտվել՝
 
1․ Թալիբների հետ ուղղակի բանակցությունների միջոցով համաձայնության կայացման փորձ առնվազն Լաջվարդի միջանցքի հարցով։ 
2․ Թալիբների հետ համաձայնության գալու փորձ վերջիններիս վրա ազդեցություն ունեցող Պակիստանի և Կատարի միջոցով։ 
 
Իրավիճակը բարդանում է նրանով, որ Թուրքիային Աֆղանստանում չեն ուզում տեսնել ոչ միայն «Թալիբանը», այլ նաև Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը և Սաուդյան Արաբիան»։
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play