Ասում են՝ ԱՄՆ պարտվեց Աֆղանստանում, հա՞ որ. Արա Պապյան


Ասում են՝ ԱՄՆ պարտվեց Աֆղանստանում, հա՞ որ. Արա Պապյան

  • 16-08-2021 17:02:25   | Աֆղանստան  |  Մեկնաբանություն

Արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը ֆեյսբուքյան էջում գրում է. 
 
«Ոմանք ասում են՝ ԱՄՆ պարտվեց Աֆղանստանում: Հա՞ որ: Ինչու՞ եք այդպես կարծում: Ի՞նչ է կորցնում ԱՄՆ Աֆղանստանից զորքերը դուրս բերելուց հետո: Գրեթե ոչինչ: Ծախսերն են կրճատվելու:
 
Հարց՝ ո՞ր երկրներն են ԱՄՆ թշնամին ու մրցակիցը: Ակնհայտ է և դա ամրագրված է ԱՄՆ անվտանգության հայեցակարգի մեջ՝ Ռուսաստանը թշնամի է, Չինաստանը մրցակից: 
 
Հիմա պատկերացրեք թալիբների իշխանության բացասական հետևանքները այս երկրների համար: Պատկերացրեցի՞ք: Պատկերացրեք նաև Իրանի նորահայտ գլխացավը: Պատկերացրեք նաև ԱՄՆ նոր հնարավորությունները և այդ պատրվակով ռազմական ներկայություն ապահովելը Միջին Ասիայի երկրներում՝ Ռուսաստանի ու Չինաստանի արանքում: 
 
Հիմա էլ եք կարծում, որ ԱՄՆ պարտվե՞ց: Հիշեցում՝ ԱՄՆ գտնվում է օվկիանոսից այն կողմ և թալիբները միջցամաքային հրթիռներ չունեն»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն