Ցնորք է լրիվ. աշխարհում կա՞ մեկ այլ ազգ, որ չուզենա իր սահմանը պաշտպանել


Ցնորք է լրիվ. աշխարհում կա՞ մեկ այլ ազգ, որ չուզենա իր սահմանը պաշտպանել

  • 17-08-2021 19:20:58   | Հայաստան  |  Քաղաքական

Գիտե՞ք Ալիևն ինչու է էդքան ինքնավստահ խոսում, որովհետեւ տեսնում է, որ դու սահմանում համարյա ոչինչ չես անում: Տեսնում է քո խրամատները, քո ինժեներական աշխատանքները: Ինչքան լրագրողներին արգելեք սահման գնալ, ինչքան էլ հարցումներին ընդհանրապես չպատասխանեք, միևնույն է՝ ադրբեջանցիները ամեն ինչ տեսնում են, յուրաքանչյուր սանտիմետր նկարում են, եթե իրենց պետք է լինում: Ալիեւը դիմացը տեսնում է մի ազգ, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել ու սրան-նրան է հրավիրում սահմանը պաշտպանելու: Ալիեւը համոզված է, որ դրսից ոչ ոք էլ չի գալու Հայաստանի սահմանները պաշտպանելու, նա ինքը խոսում է այդ «պոտենցիալ եկողների» հետ: Այնպես որ, այլընտրանք չունենք, դատապարտված ենք ուժեղ բանակ ունենալու: Բոլորը, չգիտես ինչու, սկսել են խոսել ապագայից, ապագա չի կարող ունենալ մի երկիր, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել, անհեթեթ է խոսել խաղաղության դարաշրջանի մասին: Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան է հայտարարել, իր շրջապատից գոնե մեկը նրան չի՞ բացատրել, որ պարտություն կրողը չի կարող  նույնիսկ խաղաղություն մուրալ: Որեւէ մեկը նրան չի՞ բացատրել, որ խաղաղությունը  հայտարարելով չի լինում: Նրան չեք բացատրե՞լ, որ պարտությունից հետո  Հայաստանը որեւէ բան չի որոշում այլեւս, որ Հայաստանն այլեւս որեւէ լծակ  չունի որեւէ մեկին որեւէ բան պարտադրելու: Դիմումներ ենք գրում միջազգային կառույցներին, զանազան կազմակերպութոյւնների՝ նրանց ինչ-որ պահանջներ ներկայացնելով: Ցնորք է լրիվ: Չգիտեմ՝ աշխարհում կա՞ մեկ այլ ազգ, որ չուզենա իր սահմանը պաշտպանել: Ցնորք է լրիվ, իսկապես ցնորք է 21-րդ դարի հայը:
 
Լրագրող
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play