Մենք թուրքական աշխարհի ճանապարհին ընկած քար ենք, բայց մյուս կողմից դա մեր աշխարքաղաքական նշանակությունն է. Ստեփան Դանիելյան


Մենք թուրքական աշխարհի ճանապարհին ընկած քար ենք, բայց մյուս կողմից դա մեր աշխարքաղաքական նշանակությունն է. Ստեփան Դանիելյան

  • 18-08-2021 17:51:16   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է
 
«Ճգնաժամը, կամ ճգնելու ժամը, հին հունարեն անվանվում էր կրիզիս (κρίσις), եթե բառացի թարգմանենք, դա կնշանակի դատաստան: Այսպես, Կրիզիսը դատաստան է։  Իսկ ինչի համար են, առհասարակ, որևէ մեկին դատում, բնական է,  անցյալի սխալների համար։ 
 
Հիմա Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամ է, այսինքն եկել է դրա համար մեր բոլորիս դատաստանի՝ Կրիզիսի, ժամանակը և մենք "դատվում" ենք սխալ մտածելակերպի համար։ Իսկ որոնք ենք անցյալի սխալ (իմ լավատեսությունն է ստիպում ասել "անցյալի") պատկերացումները, փորձենք հասկանալ․
 
- 90-ականների սկզբից կար պատկերացում, որ մեր խնդիրը Արցախն է, եթե չլիներ այդ հարցը, ապա մենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կկարողանանք բարիդրացիական հարաբերություններ ստեղծել, անգամ Ցեղասպանության համար էլ ենք մենք մեղավոր եղել, մեզ սխալ ենք պահել ու 2018-ին այդ հոսանքը Հայաստանում հաղթեց։ Ինչպես տեսնում ենք, Արցախի երկրորդ պատերազմից հետո էլ դա չի ստացվում ու չստացվելու պատճառը հայերի ու թուրքերի գենետիկ անհամատեղելիությունը չի, այլ աշխարքաղաքական դասավորվածությունը, մենք թուրքական աշխարհի ճանապարհին ընկած քար ենք ու խանգարում ենք նրանց "երթևեկությանը", մյուս կողմից դա մեր աշխարքաղաքական նշանակությունն է (եթե դրա պատճառով որևէ մեկին հետաքրքրենք), ուզենք դա, թե չուզենք։ Նաև հակառակը, եթե որևէ մեկին հետաքրքրի թուրքական աշխարհի գոյությունը որևէ  երրորդ կողմի համար մարտահրավեր ստեղծելու համար, այդ դեպքում մենք կդառնանք նրա աշխարքաղաքական զոհը, ինչը տեսանք վերջին պատերազմի ժամանակ։
 
- մյուս պատկերացումն այն էր, որ կան բարի ու մարդասիրական երկրներ՝ բարձր արժեքներով առաջնորդվող "միջազգային հանրություն", որոնք թույլ չեն տա նոր ցեղասպանություններ, որովհետև աշխարհը փոխվել է ու 21-րդ դարում դա անհնարին է, սակայն իրական աշխարհում կան կոնկրետ շահեր և եթե մեկը մեզ օգնելու է, ապա նախ պետք է ունենա կոնկրետ շահ, կանկրետ հնարավորություններ ու դրա համար անհրաժեշտ կամք ու ռեսուրսներ,
 
-ներքաղաքական կյանքում կար պատկերացում, որ քաղաքականության մեջ կան "լավ" ու "վատ"  մարդիկ ու վատ մարդկանց պետք է հառացնել ու իշխանության բերել լավ մարդկանց ու եթե լավ մարդուն, օրինակ, մարզային լրագրողին նշանակեն մարզպետ, կամ ջրային տնտեսության պետ, ապա ամեն ինչ լավ կլինի, այսինքն կրթական, մասնագիտական ցենզի ու կառավարման փորձի բացակայությունը երկրորդական է։ Այս մտածողության հետևանքները տեսնում ենք։
 
Այնպես չի, որ հիմա այս պարզ ճմարտությունները մեր հասարակությունը հասկացել է ու հետևություններ արել, նաև այնպես չէ, թե այս ամենը սկսվել է 2018-ին ու մինչ այդ ամեն ինչ այլ կերպ էր։ 
 
Հիմնական խնդիրն այն է, թե արդյոք մենք գոնե հիմա այս պարզ ու բնական ճշմարտությունները հասկացել ենք, թե դեռ ոչ»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play