Էլինա Դանիելյանն առաջինը նորանկախ Հայաստանի շախմատիստներից հռչակվեց Եվրոպայի չեմպիոն


Էլինա Դանիելյանն առաջինը նորանկախ Հայաստանի շախմատիստներից հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

  • 20-08-2021 20:05:59   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դանիելյանը վերջին տուրում հաղթել է Էստոնիան ներկայացնող Նարվա Մային: 
 
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնում է, որ այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է թե´ կանանց, թե´ տղամարդկանց շրջանում:
 
Դանիելյանը նվաճել է նաև կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր: 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք