Պարոն նախարար, կեղծ «нигодни»֊ներին ուղղարկեք պարտադիր ծառայության


Պարոն նախարար, կեղծ «нигодни»֊ներին ուղղարկեք պարտադիր ծառայության

  • 20-08-2021 20:55:39   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ՊՆ ՆԱԽԱՐԱՐ`
Արշակ Կարապետյանին
Լրագրող, արձակագիր,  բանաստեղծուհի`
 Հարգարժան նախարար
Ելնելով մեր աշխարհագրական դիրքից, անցյալի մեր պատմությունից, որից մենք  դասեր չառանք, ներկա իրավիճակից, որտեղ բացահայտ կերպով աշխուժացել են ,մեղմ ասած` առնետները, անհրաժեշտություն առաջացավ գրել ձեզ։
Ես ունեմ ծանր հիվանդություն, տարիքս էլ չի համապատասխանում ծառայությանը, գրելն իմ աշխատանքն է և տարերքը։ Գրում եմ, որ ապրեմ բոլոր ատումներով, սակայն չծառայել հայրենիքին, բանակին, զինվորին` պարզապես չեմ կարող. 
1990 թ ի վեր ծառայության մեջ եմ < Սասունցի Դավիթ> աշխարհազորի գնդի հետ միասին, հրամանատարությամբ` Սամվել Մաթևոսյան < Օսկոռ >֊ի։ 
Իմ տեղեկությամբ աշխարհազորի  ազատամարտիկ֊ վետերաններից գրեթե բոլորն ունեն ծանր հիվանդություններ, սակայն նրանցից և ոչ մեկը  գլուխ չի պահել և կամավորական ջոկատներով առաջինն են մեկնում պատերազմ։ Չերկարաբանեմ, հիմա դրա ժամանակը չէ։
Խնդրում եմ Ձեզ
1970թ֊ից հետո ծնվածներին, ովքեր իրապես կամ կեղծ փաստաթղթերով  ճանաչվել են ծառայության համար Ոչ պիտանի  < нигодни>֊ի,  ուղարկել հայկական բանակ` պարտադիր ծառայության։ 
ՀՀ ՊՆ  Զ/Կ   արխիվները հանեք պահոցներից և բոլորին անխտիր զորակոչեք ազգային բանակ։ Նրանցից յուրաքանչյուրն իր  հնարավորության սահմաններում և որոշակի սահմանափակումներով կարող են ծառայել Հայրենիքին։
<Ոչ պիտանի> որակավորվածներն այսօր բիզնես են զարգացնում, խաղամոլության ու պոռնկապահությամբ է զբաղվում, սակայն < հիվանդ> է ձևանում, երբ կարող է բանակի < մատից փուշ հանել >
< Սասունցի Դավիթ> աշխարհազորի գնդի ազատամարտիկ, դաստակի հրամանատար` Թերեզա Ասատրյան
Պատիվ ունեմ ծառայելու հայրենիքիս ու ազգիս։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն