Ելնելով մեր աշխարհագրական դիրքից, անցյալի մեր պատմությունից, որից մենք դասեր չառանք, ներկա իրավիճակից, որտեղ բացահայտ կերպով աշխուժացել են ,մեղմ ասած` առնետները, անհրաժեշտություն առաջացավ գրել ձեզ։
Ես ունեմ ծանր հիվանդություն, տարիքս էլ չի համապատասխանում ծառայությանը, գրելն իմ աշխատանքն է և տարերքը։ Գրում եմ, որ ապրեմ բոլոր ատումներով, սակայն չծառայել հայրենիքին, բանակին, զինվորին` պարզապես չեմ կարող.
1990 թ ի վեր ծառայության մեջ եմ < Սասունցի Դավիթ> աշխարհազորի գնդի հետ միասին, հրամանատարությամբ` Սամվել Մաթևոսյան < Օսկոռ >֊ի։
Իմ տեղեկությամբ աշխարհազորի ազատամարտիկ֊ վետերաններից գրեթե բոլորն ունեն ծանր հիվանդություններ, սակայն նրանցից և ոչ մեկը գլուխ չի պահել և կամավորական ջոկատներով առաջինն են մեկնում պատերազմ։ Չերկարաբանեմ, հիմա դրա ժամանակը չէ։
Խնդրում եմ Ձեզ
1970թ֊ից հետո ծնվածներին, ովքեր իրապես կամ կեղծ փաստաթղթերով ճանաչվել են ծառայության համար Ոչ պիտանի < нигодни>֊ի, ուղարկել հայկական բանակ` պարտադիր ծառայության։
ՀՀ ՊՆ Զ/Կ արխիվները հանեք պահոցներից և բոլորին անխտիր զորակոչեք ազգային բանակ։ Նրանցից յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում և որոշակի սահմանափակումներով կարող են ծառայել Հայրենիքին։
<Ոչ պիտանի> որակավորվածներն այսօր բիզնես են զարգացնում, խաղամոլության ու պոռնկապահությամբ է զբաղվում, սակայն < հիվանդ> է ձևանում, երբ կարող է բանակի < մատից փուշ հանել >