Իլոն Մասկի SpaceX Ընկերությունը Ներկայացրել Է Աշխարհի Ամենամեծ Տիեզերանավը
21-08-2021 13:14:44 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ita.am. Վերջերս Իլոն Մասկն իր թվիթերյան էջում հրապարակեց SpaceX ընկերության վերջին ռեկորդային զարգացման՝ աշխարհի ամենաբարձր տիեզերանավի լուսանկարները։ Starship անվանումը ստացած համակարգը բաղկացած է Super Heavy (Booster 4) հրթիռ-կրիչից և Starship (SN20) տիեզերանավից:
Starship-ի երկարությունը 120 մետր է։ Իսկ եթե հաշվի առնենք նաև մեկնարկի դիրքը այն ունի մոտ 145 մետր բարձրություն։ Բեռնունակությունը 100 տոննա է։ Տիեզերանավի հավաքման գործընթացը տեղի է ունեցել SpaceX-ի՝ Տեխասում գտնվող տիեզերակայանում։
Հաջողության հասնելու դեպքում Starship-ը կփոխարինի Falcon 9-ին և Falcon Heavy-ին, և Dragon V2-ին։ Ըստ հրապարակված տվյալների, Starship-ի առաջին թռիչքը տեղի կունենա 2022 թվականի սկզբին։
Ընկերությունում այժմ ակտիվորեն նախապատրաստվում են առաջին փորձնական թռիչքին և հույս են, որ Starship-ը ոչ հեռավոր ապագայում կկարողանա ուղևորներ և բեռներ փոխադրել ոչ միայն Միջազգային տիեզերակայան կամ Լուսին, այլև՝ Մարս և Արեգակնային համակարգի այլ օբյեկտներ:
Այս զարգացումը, թերևս, մարդկությանը ժամանակային առումով ավելի է մոտեցնում Կարմիր մոլորակի գաղութացմանը։