Հայազգի ականավոր սրտաբան Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով


Հայազգի ականավոր սրտաբան Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

  • 21-08-2021 21:01:44   | Հայաստան  |  Հասարակություն

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2021 թվականի օգոստոսի 16-ի հրամանագրով` կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ունեցած ավանդի համար հայազգի ականավոր սրտաբան-վիրաբույժ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով:
 
Բագրատ Ալեքյանը 1975 թվականից աշխատում է Մոսկվայի սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում։ 1992 թվականից զբաղեցնում է ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի վարիչի պաշտոնը, 1999 թվականից՝ ՌԴ սիրտանոթային վիրաբույժների ընկերակցության ներանոթային վիրաբույժների բաժանմունքի նախագահ, ՌԴ առողջապահության նախարարության և ՌԲԳԱ նախագահության ներանոթային վիրաբուժության հիմնախնդրային հանձնաժողովի նախագահ, 2002 թվականից՝ Ճառագայթաբանների և ներանոթային վիրաբույժների գիտական ընկերության նախագահ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Վ. Ի. Բուրակովսկու անվան կարդիովիրաբուժության ինստիտուտի սրտի և անոթների հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար։
 
Աշխատանքները վերաբերում են սրտի և արյան անոթների ներանոթային ախտորոշման և բուժման հարցերին։
 
Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունն անվանակոչվել է Բագրատ Ալեքյանի անունով։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն