Աշխարհազորը՝ ՊՆ նախարարին. մեր փոխարեն որոշում մի կայացրեք


Աշխարհազորը՝ ՊՆ նախարարին. մեր փոխարեն որոշում մի կայացրեք

  • 23-08-2021 21:18:16   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ՊՆ Նախարար`
Ա. Կարապետյանին
Թերեզա Ասատրյանից
Լրագրող, բանաստեղծուհի, ազատամարտիկ 
 
Պատվարժան ՊՆ նախարար
Դուք կառավարության հետ համատեղ որոշեցիք, որ զորավարժություննեին պետք է մասնակցեն մինչև 55 տարեկանը։
Ձեր որոշումը միանշանակ քննարկման ենթակա չէ, որպես ծառայող, սակայն, որպես լրագրողի ունեմ  հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում եմ ձեզնից.
44֊օրյա պատերազմում հայ ազգը կորցրեց երեք ոսկե սերունդ, այժմ, ըստ ձեր որոշման, մինչև 55 տարեկամներն են մասնակցելու. որքանո՞վ է այն  արդարացված.
1. Մենք` 55 և բարձր տարիք ունեցողներս Հայաստանը վերածենք մեռնող ծերակույտի՞. Արդյո՞ք  դրանով չի վտանգվում հայ գենի շարունակությունը.
3. Դուք  հիմա կասեք, որ վետերաններս անառողջ  ենք և ոչ մարտունակ։
 Համաձայն եմ, իսկ ի՞նչ  կասեք  1990֊94թթ, 2016թ և վերջին դժոխային պատերազմի  մասնակիցների մասին, որոնց մի զգալի մասը  70 տարեկան և ավելի  տարիք ունեցողներ էի, դիցուկ, 72֊ամյա  տանկիստ` Իսունց Վիտյան, ով  զոհվեց Կարախան Քեյլու առաջնագծում.
Անդոն <Փուչո >, <Տիգրան Մեծ>֊ից Գագոն, Սարատիկը`72 տարեկան, <Սասունցի Դավիթ>֊ի հրամանատար` Սամվել Մաթևոսյանը < 65  թե՞  67> տարեկան, ով իր ջոկատով պահեց  <Եղնիկները>, Ժորա Հովակիմյան 72 տարեկան, Դինամոյի ազատ ըմբշամարտի մարզիչ, < Երասխ>֊ի հրամանատար 62 ֊ամյա Սարո Այվազյանն  ու շատ,  շատերն, ովքեր մասնակցել են երեք պատերազմներին և այսօր նրանք  մարտունակ են  և մարտական են  տրամադրված մասնակցելու  զորավարժություններին, իսկ  անհրաժեշտ պահի` մեկնել պատերազմ։
 
Հարգելի նախարար
Խնդրում եմ  Ձեզ
Ներողամիտ գտնվեք լրագրողիս հանդգնությանը և անսացեք խնդրանքս
Ձեր որոշմանն ավելացրեք մի կետ, որով հնարավոր  լինի զորավարժությանը մասնակցել մինչև 75 ֊77 տարեկանների, ովքեր  կարող են զենք վերցնել կամ ինժեներատեխնիկական աշխատանքներ կատարել։
Առաջնահերթ պիտք է  կարգավորվի ինժեներատեխնիկական աշխատանքները, որպեսզի նոր զորակոչը ժամանակ կկորցնի դրանց վրա։
Մեր փոխարեն որոշում մի կայացրեք. Մեզ բանատեղ դրեք, հաշվի առեք մեր խոսքն ու նվիրումը հայրենիքին, որն ապացուցել ենք մեր ապրած կյաքով < Մենք ենք տերը մեր երկրի>։
Մենք շքեղություն և հարստություն չենք ուզում, մենք մեր վերջին ունեցած` կյանքն  ենք տալիս,  մեր Հայրենիքի և  Ազգի խաղաղության համար.
Աշխարհազորն այդպիսին է։
Մեծ հարգանքով և շնորհակալությամբ` Թ. Ասատրյան
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն