Նիկոլ Փաշինյանին հարց տալու ժամանակ Ալեն Սիմոնյանը Աննա Մկրտչյանին զրկեց խոսքի իրավունքից․ վիճաբանություն


Նիկոլ Փաշինյանին հարց տալու ժամանակ Ալեն Սիմոնյանը Աննա Մկրտչյանին զրկեց խոսքի իրավունքից․ վիճաբանություն

  • 24-08-2021 15:28:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
iravaban.net. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, որից հետո պատգամավորները հերթագրվեցին նրան հարց տալու համար։
 
Պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջինիս զրկեց խոսքի իրավունքից, նկատողություն արեց իշխանական մի քանի պատգամավորների՝ տեղից խոսելու համար։ Խոսքը Հրաչյա Հակոբյանի և Արման Եղոյանի մասին է։
 
Պատգամավոր Մկրտչյանն իր հարցում անդրադարձել էր Փաշինյանի թիկնապահներին. «Հարգելի հայրենակիցներ, ձեզ որեւէ կերպ ընդձեռնված չէ տեսնելու այն իրականությունը, որը հիմա կա այս դահլիճում։ Հիմա այս անձնավորությունն իր հետ դահլիճ է բերել ախրանիկներ, որոնք երբևէ Ազգային ժողովի դահլիճ չեն մտել»։
 
Պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցի ընթացքում Մկրտչյանը կրկին դիմեց Փաշինյանին, որից հետո Ալեն Սիմոնյանը նրան դուրս հրավիրեց նիստերի դահլիճից, դրա համար հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները խմբվեցին Աննա Մկրտչյանի շուրջ։ Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը