ժողովուրդը Ձեզ Ազգային Ժողովում կապիկություն անելու մանդատ չի տվել. Նորայր Նորիկյան


ժողովուրդը Ձեզ Ազգային Ժողովում կապիկություն անելու մանդատ չի տվել. Նորայր Նորիկյան

  • 24-08-2021 20:38:18   | Հայաստան  |  Քաղաքական

Ձեր բոլորիդ պահվածքի համար Ազգային Ժողովի անունից Դուք արդեն պետք է ներողություն խնդրած լինեիք մեր ժողովրդից։
Եվ եթե ինքներդ թույլ եք տալիս Ազգային Ժողովում հանրության առաջ հանդես գալիս մեկդ մյուսին մեղադրել ՛՛Կապիկություն՛՛ անելու մեջ, ուրեմն ցանկանում եմ հիշեցնել Ձեզ, որ մեր ժողովուրդը Ձեզ Ազգային Ժողովում կապիկություն անելու  մանդատ չի տվել։
Ինձ համար իսկապես վիրավորական է, որ ինքս ականատես եմ լինում այսպիսի երևույթների։
Իհարկե, կառավարության ծրագրի մասին տառացիորեն վաղը ես հանդես կգամ առավել լայն լսարանի առաջ, բայց մի բան ինձ համար արդեն իսկ ակնհայտ է․ Այս խորհրդարանը դառնալու է մեր ամոթն ու խայտառակությունը, և որևէ լավ բան այս խորհրդարանից սպասել պետք չէ։
Մեր ժողովուրդը պետք է շատ լուրջ հետևություններ անի, և վաղ թե ուշ կանի․․․
 
 
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ
 
Նոյյան տապան  -   Քաղաքական