Ամաչեք, հավաքվեք, զսպվեք. խորհրդարանի լեզուն հայերե՞ն է, թե՞ թուրքերեն


Ամաչեք, հավաքվեք, զսպվեք. խորհրդարանի լեզուն հայերե՞ն է, թե՞ թուրքերեն

  • 24-08-2021 21:13:01   | Հայաստան  |  Քաղաքական

Չգիտեմ  դրսի՞ թուքերի  դեմ պայքարենք  թե  ներսի  ,,ծպտյալ  թուրքերի: Երկիրը մինչև  կոկորդը  խրված է  ցավ  ու տառապանքի  մեջ,  մի՞թե ձեզ  բացարձակ  չի  հետաքրքրում: խորհրդարանի  լեզուն  հայերե՞ն  է, թե՞  թուրքերեն:  Եթե  հայերեն  է,  ամաչեք երկրի  վիճակից,  ձեր  տներում  չեք, քաղաքակիրթ  հարց  ու  պատասխանի  լեզուն  պետք  է սովորեիք  մենչև  խորհրդարան  հասնելը:  Եվ դեռ ինձ մեղադրում են  այդ  խորհրդարանում  չլինելու համար: Իսկ  ինքնասիրությունս ի՜նչ  անեի... Հավաքվեք,  զսպվեք, սա ոչ թե  վրեժխնդրության  տեղ  է,  այլ  հայոց ազգի  վեհարան, գիտե՞ք  այդ  բառի իմաստը...
Երանի   այն  ազգին, որի զավակները մտածում են միայն ազգի հզորացման մասին...
 
գրող - հրապարակախոս
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական