Դադարեցրե'ք այս քաոսը, մի' վերացրեք հայի՝ սեփական հողում ապրելու վերջին հույսը. Դավիթ Սանասարյան


Դադարեցրե'ք այս քաոսը, մի' վերացրեք հայի՝ սեփական հողում ապրելու վերջին հույսը. Դավիթ Սանասարյան

  • 25-08-2021 16:40:39   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
 
«Գնալով համոզվում եմ, որ  ազգային անվտանգությանն ավելի մեծ սպառնալիք է ոչ թե թշնամու բանակը, այլ  մեր մտածելակերպը, մեր արժեհամակարգը, պետության հանդեպ մեր վերաբերմունքը,  մեր տհաս  քաղաքական միտքը, իրար խժռելու մեծ մոլուցքն ու ինքնաոչնչացման ճամփան բռնած կեղծ հայրենասիրությունը։
 
Ահա սրա մասին էի ահազանգում, երբ ասում էի, որ նման քաոտիկ պարագայում  արտահերթ  խորհրդարանական ընտրություններ չպետք է անցկացնել։ Դուք ուրախացաք ձեր ստացած քվեով, մենք բոլորս քաղեցինք պետության ռեսուրսը մսխող մարմին, իսկ Խորհրդարան անցան նրանք, ովքեր իրար հայհոյեցին ամենաբարձրը, ինչը և շարունակում են խորհրդրանում։ 
 
Դադարեցրե'ք այս քաոսը, մի' վերացրեք  հայի՝ սեփական հողում ապրելու վերջին հույսը»։
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն