Քիչ առաջ ադրբեջանցիները փակել են նաև Քարահունջից իջնող ճանապարհը


Քիչ առաջ ադրբեջանցիները փակել են նաև Քարահունջից իջնող ճանապարհը

  • 26-08-2021 13:10:39   | Հայաստան  |  Իրավունք

Yerkirmedia.am-ի տեղեկություններով քիչ առաջ ադրբեջանցիները փակել են նաև Քարահունջից իջնող ճանապարհը:
 
Նշենք, որ այս ամենի հետևանքով ամբողջությամբ փակվում է Գորիսից դեպի Որոտան ու Շուռնուխ երթևեկը:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 25-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Այն մինչև այս պահը շարունակում է փակ մնալ և բանակցությունների մասին դեռ տեղեկություններ չկան:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք